Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/382

Այս էջը հաստատված է

չափորոշիչով սահմանված՝ շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները:

Հանրակրթական լրացուցիչ ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների և կրթական պահանջմունքների բավարարմանը: Ցանկացած ուսումնական հաստատություն կամ այլ կազմակերպություն, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է իրականացնել հանրակրթական լրացուցիչ ծրագրեր:

Հանրակրթական ընդհանուր ծրագրերը ներառում են նաև հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերը:

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր (այսուհետ՝ հանրակրթական պետական ծրագիր):

Հանրակրթական պետական ծրագիրը ներառում է օրինակելի ուսումնական պլանը, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորված դասագրքերի ցանկը, ծրագրի իրականացումն ապահովող իրավական այլ ակտեր:

Հանրակրթական պետական ծրագրի օրինակելի ուսումնական պլանը կազմված է պետական և դպրոցական հետևյալ բաղադրիչներից.

1) պետական բաղադրիչը ներառում է առարկայացանկը և դրան հատկացվող ժամաքանակները,

2) դպրոցական բաղադրիչին հատկացված ժամաքանակը նախատեսված է հոսքային կամ առանձին առարկաների խորացված կրթական ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով: Դպրոցական բաղադրիչը տնօրինում է ուսումնական հաստատությունը:

Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն օրինակելի ուսումնական պլանի հիման վրա հաստատում է իր ուսումնական պլանը:

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հաստատել այլընտրանքային հանրակրթական հիմնական, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային ծրագրեր, որոնք չեն հակասում հանրակրթության պետական չափորոշիչին:

Հանրակրթական հիմնական ծրագրերը կառուցվում են հաջորդականության և շարունակականության սկզբունքով: Հանրակրթական հիմնական ծրագրերը, ըստ կրթական աստիճանների, դասակարգվում են.

1) 1-ին աստիճանի՝ տարրական,

2) 2-րդ աստիճանի՝ հիմնական,

3) 3-րդ աստիճանի՝ միջնակարգ:

Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:

Միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է՝ եռաստիճան համակարգով,

1) 1-ին աստիճան՝ 4 տարի, 1-4-րդ դասարաններ,

2) 2-րդ աստիճան՝ 5 տարի, 5-9-րդ դասարաններ,

3) 3-րդ աստիճան՝ 3 տարի, 10-12-րդ դասարաններ:

Մասնագիտացված հանրակրթական հաստատության, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման համար կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է սահմանել այլ ժամկետներ:

Հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել՝

1) ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները,

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները,