Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/384

Այս էջը հաստատված է

և կրում են երաշխավորական բնույթ: Տիպային հիմքերի վրա կազմվում են ուսումնական ծրագրեր, որտեղ սովորաբար արտահայտվում է պետական կրթական համակարգի համապատասխան ազգային շրջանակների բովանդակային բաղադրիչը, ինչպես նաև տեղական՝ դպրոցական կամ բուհակպն բաղադրիչը: Հաշվի է առնվել ուսուցչի ունեցած մեթոդական ներուժը: Բացի այդ, հաշվի է առնվում տեղեկատվության և տեխնիկական ապահովվածության աստիճանը և սովորողի պատրաստվածության մակարդակը:

Սովորաբար կրթական ծրագրերը կառուցված են չորս հիմնական բաղադրիչներից.

1. Բացատրական գրառում կամ ներածություն, որտեղ որոշվում են հանրակրթական դպրոցի կամ համապատասխան մասնագիտական հաստատության կամ էլ հետբուհական կրթության շրջանակներում տվյալ առարկայի ուսումնասիրման նպատակային ուղղությունները:

2. Կրթության բովանդակությունը, այսինքն՝ ուսումնական նյութը, որն իր մեջ ներառում է հիմնական տեղեկատվությունը, հասկացությունները, օրենքները, տեսությունները, պարտադիր առարկայական նորարարությունների և կարողությունների հավելվածները, ինչպես նաև համաուսումնական և հատուկ հմտությունների ու գիտելիքների հավելվածները, որոնց ձևավորումը իրականացվում է միջառարկայական հիմքով:

3. Տվյալ ուսումնական առարկայի յուրացման գործընթացում ծրագրի իրականացման ճանապարհների, սովորողների ձեռք բերած նորությունների, կարողությունների, գիտելիքների գնահատականների, ուսումնառության միջոցների կազմակերպական ձևերը և մեթոդների որոշման հարցերով մեթոդական երաշխավորությունները: Վերջին տարիներին, հիմնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվում միջառարկայական կապերին: Դա ուսուցչին թույլ է տալիս, նախօրոք, աշխատանքային ծրագրերի, յուրաքանչյուր դասի միջառարկայական կապերի պլանավորման և իրականացման մշակման հանդեպ հանդես բերելու ստեղծագործական մոտեցում:

4. Ծրագրի ուսումնամեթոդական ապահովումը պայմանավորված է՝ կրթական գործընթացում օգտագործվող ուսումնական, գիտական, հիմնական և լրացուցիչ բառարանային տեղեկատվական գրականությունը, ուսուցման դիտակտիկ, տեխնիկական և այլ միջոցներով, առանց որոնց լսարանային, ինքնուրույն աշխատանքը, առավել ևս հեռահար ուսուցման արդյունավետությունը, կհավասարվի զրոյի:

Ըստ համապատասխան աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ նախադպրոցական) իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ը սահմանում է, որ հանրակրթական ծրագրերն իրականացնում են նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունները:

Հատուկ (օժանդակ) հանրակրթական դպրոցների ծրագրերը մշակվում են հիմնական հանրակրթական ծրագրերի հիման վրա՝ հաշվի առնելով սովորողների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և կարողությունները:

Նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր և հատուկ ընդհանուր կրթության ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով:

Նախորդ կրթական ծրագիրը (բացի նախադպրոցականից) չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճանին:

Տարրական և հիմնական ընդհանուր կրթության ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագրերը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:


9.3.3. Ուսումնական գործընթացի կազմակերպման իրավական կարգավորումը

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ին համապատասխան, ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն իրականացվում է խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:

Ուսումնական խմբերը՝ դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի և