Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/387

Այս էջը հաստատված է

դասարանի սովորողներին իրավունք է վերապահվում միայն հաջորդ տարի նույն հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից: Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրանց իրավունք է վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի հանրակրթական հաստատություններից մեկում:

Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում՝ հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդվելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ դասարան փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու վրա:

Վերը նշված կարգով է սահմանվում նաև քննությունների անցկացումը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի N 193-Ն հրամանով հաստատված հավելվածով են սահմանվում նաև մեդալի հավակնորդների ներկայացման, նրանց քննությունների անցկացման և մեդալով պարգևատրելու կարգերը: Այսպես՝

Մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 9-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ /ստացել են գերազանցության վկայական/, 10-րդ և 11-րդ դասարաններում բոլոր առարկաներից գնահատվել են՝ «9» կամ «10»:

ՈՒսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից /բացի առողջության պատճառով «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը/ չգնահատված շրջանավարտները, անկախ չգնահատման պատճառներից, որպես մեդալի հավակնորդ չեն ներկայացվում:

Մեդալի հավակնորդ շրջանավարտների նախնական ցուցակները մինչև մարտի 21-ը ուսումնական հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություն: Նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները նախնական ցուցակները մինչև մարտի 31-ը ներկայացնում են նախարարության հանրակրթության վարչություն:

Մինչև մայիսի 1-ը համապատասխան վարչությունները ուսումնական հաստատություններում ստուգում են ներկայացումների օրինականությունը ու հիմնավորվածությունը և ճշգրտված ցուցակները ներկայացնում նախարարություն:

Մայիս ամսվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, նախարարությունը ուսումնասիրում է մեդալի հավակնորդների ներկայացման հավաստիությունը:

Նախարարությունը՝ մինչև մայիսի 25-ը մարզպետարաններ /Երևանի քաղաքապետարան/ է ներկայացնում մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները, որոնցում ընդգրկված են նաև նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների մեդալի հավակնորդ շրջանավարտները:

Մեդալի հավակնորդ շրջանավարտների կենտրոնացված քննություններն անցկացվում են ՀՀ մարզկենտրոններում /Երևան քաղաքում/:

Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտները /անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից, «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով մարզկենտրոններում /Երևան քաղաքում/:

Քննությունների նախապատրաստման և անցկացման համար մարզպետի /Երևանի քաղաքապետի/ կարգադրությամբ ստեղծվում է հանձնաժողով: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են նախարարության ներկայացուցիչները:

«Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների քննական աշխատանքները ստուգվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 11.00-ին ԳԹԿ /գիտելիքի թեստավորման