Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/40

Այս էջը հաստատված է

առարկայի դասավանդման իրավունքը, և միաժամանակ, այդ դասավանդման նրա պարտականությունը, բայց միայն այն բանից հետո, երբ նրա և կրթական հաստատության միջև կկնքվի աշխատանքային պայմանագիր)։

Կրթության իրավունքը հենց նմանօրինակ իրավունքներից մեկն է։ Մինչ որոշակի տարիքը (այդ տարիքը տարբեր է տարբեր երկրներում), մինչ կրթության համակարգի որոշակի աստիճանը (մակարդակը) (այդ աստիճանը նույնպես տարբեր երկրներում տարբեր է), ինչպես նաև հաշվի առնելով հասարակության սոցիալ-տնտեսական զարգացվածության աստիճանը, կրթության իրավունքը գործնականորեն և իրավաբանորեն հանդիսանում է մարդու (քաղաքացու) պարտականությունը՝ ստանալ և յուրացնել գիտելիքների, կարողությունների ու հմտությունների այն նվազագույնը, որը երաշխավորում է այդ քաղաքացու սոցիալական հաղորդակցության անհրաժեշտ ու բավարար պայմանները։ Սովորաբար, «նվազագույն» կրթություն ստանալու տվյալ պարտականությունը կապված է դպրոցական (ընդհանուր) կրթության ինստիտուտի հետ, և իրավաբանորեն ամրագրված է սահմանադրական և այլ օրենսդրական ակտերում։ Այդպիսի պարտականություն էլ նախատեսված է, ասենք, Ուկրաինայի սահմանադրության մաս 2, հոդված 53-ով, Իսպանիայի սահմանադրության մաս 4, հոդված 27-ով, Ճապոնիայի սահմանադրության մաս 2, հոդված 26-ով և այլն։ Այլ բան է, երբ որոշ երկրներում պարտադիր է համարվում հիմնական ընդհանուր կրթությունը (Ռուսաստան, Իսպանիա), մյուսներում՝ լրիվ ընդհանուր միջնակարգ կրթությունը (Ուկրաինա, Հայաստան), իսկ երրորդներում՝ տարրական կրթությունը (Իտալիա)։ Իսկ ահա, օրինակ, ըստ Լեհաստանի սահմանադրության, ուսուցումը 18 տարին չլրացած բոլորի համար համարվում է պարտադիր (մաս 1, հոդված 70)։ Ճապոնիայի սահմանադրության նույն այդ մաս 2, հոդված 26-ում սահմանվում է երեխաների կրթության ապահովման գործում նրանց խնամատար բոլոր անձանց պարտականությունը, չնայած հատկապես ինչ կրթության մասին է խոսքը, օրենքում ամրագրված չէ։

Կրթության իրավունքին նվիրված միջազգային ակտերի, տարբեր երկրների սահմանադրական ակտերի, հոդվածների բազմաթիվ տեքստերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության հոդված 39-ի վերլուծությունը օրենսդրության վերաբերյալ, տարբեր գիտական հետազոտությունների և մեկնաբանությունների ուսումնասիրությունը հիմք են տալիս առանձնացնել, բացի ասվածից, կրթության իրավունքի ևս մի շարք կարևոր գծեր։

Աոաջին, կրթության իրավունքը ինտեգրալ /միասնականացնող/ իրավունք է, որը, թեկուզև տարբեր չափով, բայց կարող է վերաբերել մարդու իրավունքների և ազատությունների տարբեր՝ սոցիալական, մշակութային, քաղաքացիական (անձնական) խմբերին։ Կրթության իրավունքը սոցիալական է համարվում նրա համար, որ կրթությունը հասարակության առաջատար սոցիալական ենթահամակարգերից մեկն է։ Բացի այդ, կրթության իրավունքը, որպես սոցիալական իրավունք ենթադրում է յուրաքանչյուր մարդու համար կրթություն ստանալու պետական երաշխիքների համակարգի ստեղծում՝ հանդիսանալով նրա հաջող սոցիալականացման կարևորագույն պայմանը։

Կրթության իրավունքը միաժամանակ նաև մշակութային իրավունք է։ Չէ՞ որ հենց կրթության միջոցով է մարդը հաղորդակցվում մշակույթի՝ ընդհանրապես, և ազգային մշակույթի՝ մասնավորապես, տարբեր տեսանկյունների հետ։ Հենց կրթությունն է հանդիսանում մարդու և հենց անձամբ նրա քաղաքացիական, քաղաքական, իրավական, բարոյական մշակույթի, այսինքն՝ այն ամենի ձևավորման որոշիչ գործոնը, ինչն էլ հաստատում է նրա անձ լինելը։

Կրթության իրավունքը, վերջապես, նաև մարդու քաղաքացիական, անձնական իրավունք է, որն իրականացվում է մարդու կողմից ինքնուրույնաբար, ըստ իր հայեցողության՝ ընդհանուր կրթություն ստանալու քաղաքացիական (համասոցիալական) պարտականությունը կատարելուց (ծնողների կամ օրինական ներկայացուցիչների օգնությամբ) հետո։ Չէ՞ որ ընդհանուր կրթություն ստացած մարդուն, ինչպես հայտնի է, ոչ ոք ֆորմալ ձևով (իրավաբանորեն, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրությամբ) չի ստիպում և չի էլ կարող ստիպել ուսումը շարունակելու համար պարտադիր կարգով ընդունվել մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Այլ բան է, որ նման հարկադրանքը օբյեկտիվորեն գոյություն ունի այն իմաստով, որ կյանքն ինքը,