Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/400

Այս էջը հաստատված է

սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Առողջության սահմանափակ հնարավորություններով անձինք ասելով նկատի է առնվում այն անձանց, որոնք ունեն ֆիզիկական (կամ) և հոգեբանական արատներ (նորմայից շեղում), սակայն առանց հատուկ պայմանների ստեղծման կարող են սովորել:

Եթե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձը սահմանված կարգով ճանաչված է հաշմանդամ, ապա կրթության առանձնահատուկ պայմանների անհրաժեշտությունը ներառվում է հաշմանդամի անհատական վերականգնման ծրագրում՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:


10.1.3. Հատուկ կրթության ոլորտի պետական քաղաքականությունը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց պետական աջակցության ցուցաբերման երաշխիքները

Պետությունը առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց համար ապահովում է պայմաններ, որպեսզի նրանք ստանան անվճար կրթություն՝ համապատասխան իրենց հնարավորությունների և ընդունակությունների, այդ թվում նաև նպաստում է ինտեգրված կրթության զարգացմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության ծրագրի հիման վրա այս ոլորտում իրականացվում է կրթության զարգացման պետական քաղաքականություն:

Հատուկ կրթության ոլորտում ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ղեկավարման տակ են գտնվում՝

1. նախադպրոցական և ընդհանուր կրթության հատուկ պետական ստանդարտների հանրապետական բաղադրամասերի հաստատումը,

2. ժեստերի լեզվի, Բրաիլյան համակարգի և շփման, տեղեկատվության ստացման և հաղորդման այլ հատուկ միջոցների իրավական դիրքի սահմանումը.

3. առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց կրթության ապահովման համար հատուկ պայմանների ստեղծման միասնական սկզբունքների ու չափորոշիչների և այլ անձանց վերջնական ատեստացիայի համար սկզբունքների սահմանումը,

4. համապատասխան տիպի և ձևի հատուկ կրթական հաստատությունների մասին տիպային կանոնների ներմուծումը, դրանց ստեղծման, վերակառուցման և լուծարման առանձնահատկությունների սահմանումը, դրանց կրթական գործունեության, ինչպես նաև ատեստավորման առանձնահատկությունների և պետական հավատարմագրման թույլտվությունը.

5. ֆինանսավորման առանձնահատկությունների և հատուկ կրթության ֆինանսավորման հանրապետական չափորոշիչների հաստատումը,

6. հատուկ կրթության բնագավառում աշխատող անձանց համար արտոնությունների սահմանումը,

7. պետական հսկողության կազմակերպումը հատուկ կրթության որակի նկատմամբ և առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց հատուկ կրթության ոլորտում ՀՀ օրենսդրության կիրառման նկատմամբ,

8. առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց համար երթևեկության միջոցների ապահովման նկատմամբ կարգուկանոնի սահմանումը, որպեսզի նրանք հասնեն ուսումնական հաստատություններ,

9. հիվանդությունների ցանկի սահմանումը, որոնք իրավունք են տալիս կրթություն ստանալու տանը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունը կարող է իրականացվել՝

ա) պետական և ոչ պետական հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ ներառական կրթության և տնային ուսուցման ձևով.

բ) հատուկ կրթական հաստատություններում՝ հատուկ կրթության և ուսուցման ձևով.