ունեն պաշտպանել երեխաների օրինական շահերը և իրավունքները, մասնակցություն ունենալ հաստատության գործունեությանը՝ տվյալ հաստատության կանոնադրությանը /կամ պայմանագրին համապատասխան, ինչպես նաև՝ ուսուցման, դաստիարակման և երեխաների առողջացման մեթոդներին:
Գլուխ 10.3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ընդունելության կարգի, կրթության ձևերի և հաստատությունների տեսակների իրավական կարգավորումը
10.3.1. Երեխայի ընդունելության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրման կարգերը
Հատուկ կրթական հաստատություններ ընդունվում են այն երեխաները, ովքեր իրենք են դիմել օգնության՝ ծնողների միջամտությամբ /որոնք ուղարկվել են այլ կրթական հաստատության կողմից՝ ծնողների համաձայնությամբ/, այդպիսիք են՝
- մանկավարժական բարձիթողությամբ երեխաներ, որոնք հրաժարվել են գնալ ուսումնական հաստատություններ,
- հուզազգացմունքային ոլորտի խանգարումներով,
- տարբեր հոգեբանական և ֆիզիկական բռնության ենթարկված,
- ընտանիքը հարկադրաբար լքող երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը.
- փախստականների ընտանիքների երեխաները, հարկադրաբար տեղահանվածները, ինչպես նաև տեխնածին, տարերային աղետներից, տեխնիկական վթարներից տուժածները և այլն:
Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել բժշկահոգեբանամանկավարժական գնահատման՝
ա) ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) դիմումի հիման վրա՝ իր նախաձեռնությամբ կամ կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության համակարգի իրավասու մարմինների և հասարակական կազմակերպությունների առաջարկով,
բ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա:
Երեխայի բժշկահոգեբանամանկավարժական գնահատումը կազմակերպվում է ծնողի (կամ նրա այլ օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ:
Հատուկ կրթություն ստանալու իրավունքը հաստատվում է փաստաթղթով, որը տրվում է երեխային (կամ նրա օրինական ներկայացուցչին) բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովի կողմից կամ մեծահասակին (կամ նրա օրինական ներկայացուցչին) բժշկա-սոցիալական հետազոտական հաստատության կողմից:
Կրթություն ստանալու հատուկ պայմանները որոշվում են բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովի կամ բժշկասոցիալական հետազոտական փորձաքննական հաստատությունների եզրակացությամբ: Նշված կազմակերպությունների պաշտոնական անձինք պատասխանատվություններ են կրում այն տեղեկությունների համար, որոնք բովանդակվում են այդ փաստաթղթերում:
Այն անձինք, ովքեր կանխամտածված կերպով սխալ եզրակացություն են կայացրել կամ տրամադրել անօրինական փաստաթղթեր, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կրում են կարգապահական, վարչական, քաղաքացիա-իրավական և քրեական պատասխանատվություն:
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի համաձայն բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման, արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:
Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիրը հիմք