դ) մատուցում են խորհրդատվություն մանկավարժության, առողջապահության և սոցիալական ոլորտների աշխատակիցներին՝ երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կամ նրանց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) իրավունքների վերաբերյալ,
ե) ձևավորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների բազա և օրենքով սահմանված կարգով այն տրամադրում համապատասխան շահագրգիռ կազմակերպություններին։
Երեխաների ֆիզիկական և (կամ) հոգեբանական արատների ախտորոշումը, հատուկ կրթություն ստանալու նրանց իրավունքի սահմանումը և այդ կրթության ապահովման համար պայմանների ստեղծումը, ինչպես նաև այս հարցով ծնողների հետ խորհրդատվության անցկացումը իրականացվում է անընդհատ բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնների կողմից։
Դրանք սովորաբար ստեղծվում են՝ հաշվի առնելով միջինը տասը հազար երեխային մեկ կենտրոնի հաշվով, որոնք ապրում են այդ տարածքում։ Այդ նպատակով, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 6-ի 14 821-Ն որոշմանը համապատասխան, «Երևանի № 5 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության։
Բացի այդ, սահմանվել է, որ՝ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը երեխաների ֆիզիկական մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտումն ու գնահատումը, նրանց ընդունակություններին ու կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրությունն ու հատուկ կրթական բնույթի գործունեության իրականացումն է։ Ի լրումն, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 6-ի 783-Ն որոշմամբ հաստատվել է գնահատում իրականացնող կենտրոնի նկատմամբ հետևյալ պահանջները և դրանց ցանկը՝ համաձայն 1414 1 և 2 հավելվածների։ Ըստ այդ որոշման Հավելված № 1-ի, կենտրոնը պետք է ունենա՝
1. բժշկահոգեբանամանկավարժական գնահատում իրականացնող մասնագետներ,
2. կանոնադրական գործառույթներին համապատասխան շենքային պայմաններ և գույք,
3. սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների համար թեքահարթակներ կամ վերելակ, հարմարեցված զուգարաններ և այլն,
4. տեսողության, լսողության, խոսքի ծանր, վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ, մտավոր հետամնացություն, հենաշարժական համակարգի խախտումներ, հոգեբանական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կրթական կարիքի գնահատման համար անհրաժեշտ միջոցներ,
5. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին տվյալների բազա ստեղծելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ,
6. հատուկ կրթական հաստատությունների և ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների մանկավարժների համար մեթոդական աշխատանքներ իրականացնելու հնարավորություններ,
7. հատուկ կրթության հիմնախնդիրներին նվիրված համաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու պայմաններ։
ՀՀ կառավարությունը այդ նույն որոշման Հավելված № 2-ով հիմնել է Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն, իսկ ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 5-ի № 821-Ն որոշմամբ սահմանել, որ՝
1) կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը երեխաների ֆիզիկական մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտումն ու գնահատումը, նրանց ընդունակություններին ու կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրությունն ու հատուկ կրթական բնույթի գործունեության իրականացումն է,
3. Կազմակերպությանը թույլատրել իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության