Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/413

Այս էջը հաստատված է

Հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ հաստատություն) ներառական կրթությունն իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար՝ նրանց զարգացման սոցիալական հարմարվածությունը և հասարակության մեջ լիարժեք ներառումն ապահովելու, մյուս սովորողների հետ կրթության իրավունքի իրացման հավասար հնարավորություն ընձեռելու նպատակով: 2011-2012թթ. ուսումնական տարում ներառական կրթություն կարող են ստանալ Հայաստանի 81 դպրոցներում:

Ներառական կրթություն իրականացնող հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթությունը իրականացվում է հանրակրթական չափորոշիչներով և ծրագրերով, իսկ դրանց յուրացման անհնարինության դեպքում՝ նաև հատուկ կրթության չափորոշիչներով և ծրագրերով:

Ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության միևնույն դասարանի համակազմում միաժամանակ կարող են ընդգրկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2-3 երեխա՝ ըստ կրթական կարիքների բարդության, ընդ որում, դրանք կարող են լինել թե՛ միևնույն, թե՛ տարբեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:

Նման գործառույթ իրականացնող հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցումն իրականացվում է յուրաքանչյուր սովորողի համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, որը կազմվում է Անհատական ուսուցման պլանի (այսուհետ՝ ԱՈՒՊ) հիման վրա՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի հաստատություն ընդունվելուց մեկ ամիս անց մեկ ամսվա ընթացքում:

Ներառական կրթություն իրականացնող հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների գնահատման ժամանակ կարող է կիրառվել առաջադիմության գնահատման այլընտրանքային համակարգ, ըստ որի բացահայտվում և ԱՈՒՊ-ում գրանցվում է սովորողի զարգացման առաջադիմությունը, ճշտվում է նրա հետ տարվող անհատական աշխատանքների բովանդակությունը և ծավալը:

ԱՈՒՊ-ը կազմվում է ներառական կրթությանն աջակցող մասնագետների, սովորողի հետ աշխատող ուսուցիչների, հատուկ և սոցիալական մանկավարժների, հոգեբանի կողմից:

Ուսուցիչները, հատուկ և սոցիալական մանկավարժները, հոգեբանը հաստատությունում իրենց աշխատանքային պարտականությունները կատարում են իրենցից յուրաքանչյուրի պաշտոնի համար սահմանված աշխատանքային պարտականությունների շրջանակներում։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթական կարիքը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից ենթակա է գնահատման յուրաքանչյուր 2 տարին մեկ, երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հաստատման նպատակով: Ծնողի և ուսումնական հաստատության դիմումի համաձայն, սովորողի կրթական կարիքը կարող է վերագնահատվել ավելի վաղ ժամկետներում:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ուսուցման գործընթացը պարտադիր ներառում է երեխայի կողմից նրա դասարանի դասացուցակով նախատեսված ուսումնական պարապմունքների ոչ պակաս, քան 80%-ի մասնակցությունը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ԱՈՒՊ-ով նախատեսված լրացուցիչ պարապմունքները կազմակերպվում են տվյալ օրվա դասերի ավարտից հետո, սակայն ոչ պակաս, քան 30 րոպե անց: 30 րոպե տևողությամբ ընդմիջումը օգտագործվում է երեխայի սնունդը կազմակերպելու համար:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի հատուկ է մանկավարժական լրացուցիչ պարապմունքների գրաֆիկը ամրագրվում է սովորողի ԱՈՒՊ-ում:

Ներառական կրթություն իրականացնող հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներից բաղկացած առանձին դասարանների ձևավորումն արգելվում է:

Այսպիսով՝

Առողջության սահմանափակ հնարավորություններով անձինք, հոգեբանամանկավարժական