Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/416

Այս էջը հաստատված է

Գլուխ 10.4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կառավարման մարմինների իրավասությունները

10.4.1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում ՀՀ կառավարության իրավասությունները

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում ՀՀ կառավարության իրավասությունն է՝ /Հոդված 17/

ա) հաստատել ՀՀ օրենսդրությանը համապատասխան հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման կարգը,

բ) հաստատել հանրակրթական և հատուկ պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը,

գ) սահմանել պետական հատուկ կրթության չափորոշիչների մշակման, հաստատման և ներդրման կարգը,

դ) հաստատել հատուկ կրթության ծրագրերի լիցենզավորման կարգը,

ե) սահմանել հատուկ կրթական ուսումնական հաստատությունների տիպերը,

զ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը,

է) սահմանել նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության և վարպետային ուսուցման այն մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են կազմակերպվել տնային ուսուցման պայմաններում,

ը) սահմանել նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության այն մասնագիտությունների ցանկը, որոնց դեպքում պարտադիր չէ առնվազն հիմնական կրթության հիմքը.

թ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման ֆինանսավորման բարձրացված չափաքանակը,

ժ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպող մանկավարժների աշխատանքի վարձատրության արտոնյալ պայմանների հաշվարկման կարգը,

ժա) սահմանել բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոններին ներկայացվող պահանջները և դրանց ցանկը,

ժբ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առանձին մարզական պարապմունքներ իրականացնելու կարգը,

ժգ) իրականացնել ՀՀ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունն է՝

ա) մշակել և հաստատել հատուկ, ընդհանուր և լրացուցիչ կրթության պետական կրթական չափորոշիչները,

բ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման կազմակերպման կարգը,

գ) հաստատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման պայմանագրի տիպային ձևը,

դ) սահմանել հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը,

ե) իրականացնել հսկողություն առանձնահատուկ կրթության որակի եւ ուսուցման գործընթացի նկատմամբ՝ իր լիազորությունների սահմաններում,

զ) սահմանել ներառական կրթություն իրականացնելու կարգը,

է) սահմանել ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների