Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/417

Այս էջը հաստատված է

ցանկը,

ը) ընդունել և իրականացնել քաղաքացիների առողջության պահպանմանը, հաշմանդամության կանխարգելմանը, կենսագործունեության սահմանափակումներով անձանց սոցիալական հարմարեցմանն ուղղված համատեղ ծրագրեր ու միջոցառումներ:

Այդ գործունեության համակարգման, հատուկ կրթության հարցերով տեղեկատվության և փորձի փոխանակման նպատակով կարող են ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողովներ:

թ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց՝ օգնականի ծառայությունից օգտվելու կարգը,

ժ) իրականացնել ՀՀ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:


10.4.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավասությունները

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է, որի իրավասությունները սահմանված են «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ով: Այդ իրավասությունները հետևյալներն են՝

ա) մշակել և հաստատել հատուկ, ընդհանուր և լրացուցիչ կրթության պետական կրթական չափորոշիչները,

բ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման կազմակերպման կարգը,

գ) հաստատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման պայմանագրի տիպային ձևը,

դ) սահմանել հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը,

ե) իրականացնել հսկողություն առանձնահատուկ կրթության որակի և ուսուցման գործընթացի նկատմամբ՝ իր լիազորությունների սահմաններում,

զ) սահմանել ներառական կրթություն իրականացնելու կարգը,

է) սահմանել ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը,

ը) ընդունել և իրականացնել քաղաքացիների առողջության պահպանմանը, հաշմանդամության կանխարգելմանը, կենսագործունեության սահմանափակումներով անձանց սոցիալական հարմարեցմանն ուղղված համատեղ ծրագրեր ու միջոցառումներ:

Այդ գործունեության համակարգման, հատուկ կրթության հարցերով տեղեկատվության և փորձի փոխանակման նպատակով կարող են ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողովներ,

թ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց՝ օգնականի ծառայությունից օգտվելու կարգը,

ժ) իրականացնել ՀՀ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:


10.4.3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում կրթության պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունն է՝

ա) ապահովել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության քաղաքականության իրականացումը մարզի տարածքում,

բ) համակարգել և վերահսկել դպրոցական տարիքի կրթության առանձնահատուկ պայմանների