խորացնելու համար, անցկացնում է բուժիչ միջոցառումներ, երեխաներին, նրանց ծնողներին խորհրդատվական օգնություն է ցուցաբերում, անցկացնում է թմրամոլության, ալկոհոլիզմի և այլ հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներ:
Հատուկ կրթական հաստատությունների, ինտեգրված ուսուցման կրթական հաստատությունների դասագրքերի և գրենական պիտույքների ձեռքբերումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի հաշվին:
Տվյալ բնագավառի մասնագետներ պատրաստում են միջնակարգ և բարձրագույն մասնագիտական կրթության հատուկ կրթական հաստատություններում, հետբուհական մասնագիտական կրթության հաստատություններում, ինչպես նաև միջնակարգ մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության հաստատությունների հատուկ ֆակուլտետներում և դասընթացներում:
10.5.2. Կրթական գործընթացի իրավական կարգավորումը
Հատուկ կրթական ծրագրերը հաստատությունների կողմից ձեռք են բերվում և իրականացվում են ինքնուրույնաբար: Կրթական գործընթացի կազմակերպումը կարգավորում են ուսումնական պլանները, պատրաստի գրաֆիկները և պարապունքների գրառումները:
Կրթական գործընթացը հաստատությունում իրականացվում է անհատական-կողմնորոշիչ, շտկող-զարգացնող ծրագրերի օգտագործմամբ:
Նախադպրոցական տարիքի երեխաների համար կրթական գործընթացի կազմակերպումը տեղի է ունենում ըստ համապատասխան նախադպրոցական կրթական հաստատության մասին Տիպային կանոնադրության:
Սովորողների պետական ատեստացիան հաստատությունում կարող է իրականացվել հանրակրթական հաստատության կողմից, որն ունի պետական հավատարմագիր՝ հիմնված հաստատության և հանրակրթական հաստատության միջև կնքված պայմանագրի վրա:
Հանրակրթական հաստատությունը երեխաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցչի) հետ պայմանագրով և հաստատությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ համատեղ կարող է իրականացնել երեխաների մասնագիտական պատրաստում որպես լրացուցիչ (այդ թվում վճարովի) ծառայություն, եթե նշված գործունեության տեսակի համար առկա է լիցենզիա:
Մասնագիտական կրթությունը իրականացվում է՝ ելնելով տեղական և նահանգային պայմաններից, որոնք հիմնված են աշխատող կադրերի պահանջների վրա՝ հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունների և անհատական առանձնահատկությունների հոգեբանական զարգացումը:
Հաստատությունում կարող են ստեղծվել տարբեր ակումբներ, դահլիճներ, ստուդիաներ և հետաքրքրությունների այլ միավորումներ:
10.5.3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության պետական կրթական չափորոշիչները և ծրագրերը
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում են հանրակրթական և մասնագիտական չափորոշիչներով, ծրագրերով, իսկ դրանց յուրացման անհնարինության կամ դժվարության դեպքում՝ նաև հատուկ կրթության չափորոշիչներով ու ծրագրերով:
Պետական հատուկ կրթական չափորոշիչների մշակման, հաստատման և ներդրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ցավով պետք է նշել, որ ՀՀ կառավարությունը մինչ օրս նման կարգ չի սահմանել: