Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/43

Այս էջը հաստատված է

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 5-ում «կրթության մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստականության աստիճանին՝ պետական պարտադիր նվազագույնի ապահովմամբ», որի վրա հիմնված է պետության և հասարակության կրթական քաղաքականությունը։ Կրթության մատչելիությունը՝ որպես կրթական քաղաքականության սկզբունք պետք է հասկանալ նաև իբրև կրթության համընդհանուր մատչելիության՝ ռասայից, ազգությունից, լեզվից, սեռից, տարիքից և առողջական վիճակից, սոցիալական, գույքային և պաշտոնական, սոցիալական դիրքից, բնակության վայրից, կրոնի հանդեպ վերաբերմունքից, համոզմունքներից, կուսակցական պատկանելությունից անկախ հասկացություն։ Տրամաբանական-հասկացութային վերլուծության մանրամասների մեջ չընկնելով՝ կարելի է հաստատել, որ երկու հասկացությունների «կրթության մատչելիության» և «կրթության համընդհանուր մատչելիության» հիմնական բովանդակությունները գործնականում համընկնում են։

Ինչպես կարելի է նկատել, կրթության մատչելիությունը /հասանելիությունը/ օրենսդրական սահմանադրական իմաստով որոշվում է կրթության ոլորտի գործառնությունը միջնորդավորող երկու հիմնական գործոններով՝ այդ ոլորտում պետության քաղաքականությամբ, որի բնութագիրը կտրվի հաջորդիվ, նրա քաղաքացիների նյութական բարեկեցության մակարդակով, որը մեր ժամանակներում հանդիսանում է գրեթե կրթության իրավունքի գլխավոր ոչ իրավաբանական սահմանափակող գործոնը։


1.2.4. Հայաստանյան կրթական համակարգի նոր սոցիալական պահանջները և կրթական համակարգի նորացման անհրաժեշտությունը

«Դպրոց» բառը, ամենալայն իմաստով, պետք է դառնա ամենակարևոր գործոնը մարդասիրական հասարակական տնտեսական հարաբերություններում, նոր ազգային կենսապայմանների ձևավորման գործում։

Զարգացող հասարակությանն անհրաժեշտ են ժամանակակից, որակյալ կրթություն ունեցող, բարոյապես կայուն, ազգային և համամարդկային քաղաքակրթական արժեհամակարգ ունեցող, նախաձեռնող անձինք, ովքեր կկարողանան անհրաժեշտության դեպքում կայացնել ինքնուրույն պարտասխանատու որոշումներ, կանխատեսելով դրանց հնարավոր հետևանքները, ովքեր ընդունակ են համագործակցության, առանձնանում են արագաշարժությամբ, կազմակերպվածությամբ, ունեն երկրի նկատմամբ պատասխանատվության զգացում։

Զարգացման ժամանակակից փուլում երկրի անխախտ կապվածությունը գիտության հետ դառնում է ավելի ու ավելի հզոր տնտեսական աճի շարժիչ ներուժ, արդյունավետության և տնտեսության մրցունակության բարձրացման խթան, որը դարձնում է նրան ամենակարևոր գործոններից մեկը սոցիալական անվտանգության, երկրի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության գրավականը։

Կրթության ներուժը պետք է ամբողջովին նպատակաուղղված լինի ի շահ հասարակության համախմբման՝ որը հնարավորություն կտա մեղմելու և սահմանափակելու սոցիալական անհավասարությունը, հաղթահարելու սոցիալական լարվածությունը և սոցիալական բախումները, որոնց արդյունքում, դրան զուգահեռ, կընդլայնի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։

Հայաստանյան դպրոցի այսօրվա դեռևս երերուն վիճակը ապագայում չպետք է կորցնի իր բացառիկ նշանակությունը հայոց լեզվի պահպանման և զարգացման, ազգային ինքնագիտակցության և ինքնանշանակության ձևավորման գործում։

Նորացված կրթությունը պետք է կատարի ազգի, նրա ժառանգապահոցի /գենոֆոնդի/ պահպանման հիմնարար դերը, ապահովի արժանապատիվ աշխատանքի միջոցով հասարակության բարձր կենսամակարդակ, նոր քաղաքացիականություն։

Պետք է խնդիր դնել՝ հավասարապես ապահովել և հասանելի դարձնել ոչ միայն երիտասարդների բարձրագույն, այլև որակյալ կրթություն ստանալը՝ իրենց հետաքրքրություններին