Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/430

Այս էջը հաստատված է

Գլուխ 11.3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության սուբյեկտները /մասնակիցները/

11.3.1. Ուսանողները և ունկնդիրները որպես արհեստագործական և միջին մասնագիտական կրթության իրավահարաբերությունների սուբյեկտներ

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողներն ու ունկնդիրները իրավունք ունեն /հոդված 21/՝

1) ընտրել տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր (էլեկտիվ) և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) դասընթացներ, որոնք տրամադրում են ուսումնական հաստատությունները,

2) մասնակցել իր կրթության բովանդակության ձևավորմանը՝ պահպանելով մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջները,

3) մասնակցել արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման համապատասխան մարմինների աշխատանքներին,

4) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, անցնել ուսումնական այլ դասընթաց՝ հաստատության սահմանած կարգով,

5) վճարովի ուսուցման համակարգից փոխադրվել անվճար ուսուցման համակարգ,

6) օգտվել ուսման տարեկան վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման իրավունքից (ուսումնական նպաստների ձևով)՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով,

7) օգտվել սահմանված չափի, ներառյալ անվանական, ինչպես նաև իրենց ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նշանակած կրթաթոշակներից, նպաստներից և վարկերից, նվիրատվություններից և դրամաշնորհներից,

8) ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին՝ ՀՀ օրենքներով սահմանված կարգով, կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան:

Առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատում է կառավարությունը, ինչպես նաև սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների նպաստը:

Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար: Պետական կրթաթոշակի տրման կարգը և չափը սահմանում է կառավարությունը:

9) Ուսանողները կարող են օգտվել օրենքներով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

Առողջական պատճառներով կամ այլ բացառիկ դեպքերում ուսանողին կարող է տրամադրվել ակադեմիական արձակուրդ, որի ընթացքում նա պահպանում է ուսանողի իր իրավունքը: Ակադեմիական արձակուրդ տրամադրելու կարգը և ժամկետները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Ուսումնառությունը որևէ պատճառով անավարտ թողած անձի ուսանողական իրավունքը կարող է վերականգնվել՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Ուսանողի տեղափոխությունը պետական հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատություն կարող է իրականացվել մեկ այլ պետական հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատությունից:

Ունկնդիրները մասնագիտական կրթական ծառայություններ ստանալու մասով օգտվում են