ուսանողների իրավունքից:
Ուսանողը կամ ունկնդիրը կրում է պարտականություններ «Կրթության մասին» ՀՀ օրենքով, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված կարգով:
11.3.2. Մանկավարժները և աշխատողները որպես արհեստագործական և միջին մասնագիտական կրթության իրավահարաբերությունների սուբյեկտներ
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում նախատեսվում են մանկավարժական, վարչատնտեսական, արտադրական ուսումնաօժանդակ և այլ անձնակազմեր:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մանկավարժական կազմում ընդգրկվում են դասախոսները, արտադրական ուսուցման վարպետները:
Մանկավարժական աշխատողների տարակարգերին և պաշտոններին ներկայացվող պահանջները, մրցույթների կազմակերպման և անցկացման, վերապատրաստման և ատեստավորման կարգերը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Մասնագիտական կրթության համակարգի աշխատողները իրավունք ունեն օգտվելու օրենքներով և տվյալ մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
11.3.3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունները որպես կրթաիրավական հարաբերությունների սուբյեկտ
Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը պետական ոչ առևտրային կազմակերպություն է:
Ոչ պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
Արհեստագործական կրթության համակարգում սահմանվում է արհեստագործական ուսումնական հաստատության հետևյալ տեսակը՝ արհեստագործական ուսումնարան:
Միջին մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության հետևյալ տեսակը՝ քոլեջ:
Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լիազորված պետական մարմիններին որոշում է կառավարությունը:
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են՝
1) ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը,
2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը,
3) ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,
4) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը,
5) սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը,
6) ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը «Նախնա