Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/439

Այս էջը հաստատված է

ե/ ԲՀԿ համապատասխանեցումը հասարակության և տնտեսության պահանջներին,

զ/ ԲՀԿ համակարգի կառավարման և ֆինանսավորման մեխանիզմների արդիականացումը և բարելավումը:


ԳԼՈՒԽ 12.2. Ուսումնական իրավահարաբերությունների սուբյեկտները

Ձեր ժամանակը սահմանափակ է,
մի՛ շռայեք այն՝ ապրելով ուրիշ կյանքով:
Սթիվ Ջոբս
«Аррlе» ընկերության համահիմնադիր

12.2.1. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողները

Ընդհանուր մասում մենք մանրամասն քննարկել ենք կրթության իրավահարաբերությունների սուբյեկտների առանձնահատկությունները: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ը բարձրագույն ուսումնական հաստատության սովորողին ճանաչում է որպես բարձրագույն (հետբուհական) կրթության սուբյեկտ:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողները, ասպիրանտները (այսուհետ՝ սովորողներ) կարող են իրենց հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների.

ա. ընտրել մասնագիտություն, բարձրագույն ուսումնական հաստատության տեսակը և ուսուցման ձևը,

բ/ տեղափոխվել բարձրագույն ուսումնական այլ հաստատություն (ներառյալ՝ օտարերկրյա պետությունների),

գ/ զբաղվել հետազոտություններով,

դ/ ցանկացած կրթական աստիճանում ընդհատել կամ շարունակել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը,

ե/ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան՝ լիիրավ մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների աշխատանքներին:

Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողն իրավունք ունի՝

1) ընտրել տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և ամբիոնը,

2) մասնակցել իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները,

3) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնել ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է տվյալ կամ ցանկացած այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ այդ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով,

4) մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին՝ նախատեսված օրենքով կամ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ,

5) անվճար օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին,