բարձրացում:
Բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով:
Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր ունեցած և աշխատողների աշխատանքը վարձատրության համար նախատեսված միջոցների սահմաններում ինքնուրույն է որոշում աշխատանքի վարձատրության ձևը և համակարգը, լրավճարների, հավելումների, պարգևատրումների և նյութական խրախուսման այլ միջոցների չափերը, ինչպես նաև բոլոր տարակարգերի աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը՝ առանց աշխատավարձի առավելագույն դրույքաչափեր սահմանելու:
Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողին աշխատավարձի դրույքաչափը վճարվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործառական պարտականությունների և աշխատանքների կատարման համար:
Բարձրագույն ուսումնական հաստատության կրթական գործունեությունն ապահովելու նպատակով, պետական բյուջեից հատկացվող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին, պետական, օտարերկրյա պետությունների մասնակցությամբ ստեղծված բարձրագույն ուսումնական հաստատությունները ինքնուրույն ձևավորում են աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ:
12.2.3. Բարձրագույն ուսումնական հաստատությունները որպես բուհական և հետբուհական մասնագիտական կրթության սուբյեկտներ
Բարձրագույն ուսումնական հաստատությունը՝
1) իրականացնում է իր ինքնավարությունը ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքներով,
2) ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և պարբերականության ընտրության հարցերում,
3) ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնում է աշխատողների ընտրությունը և բաշխումը, ներառյալ՝ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը,
4) իրավունք ունի օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեության:
Բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է՝
1) ըստ կրթական ծրագրերի՝ դիմորդների, ներառյալ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը.
2) բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը և ընտրությունների անցկացումը.
3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը,
4) ըստ ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների տեղաբաշխումը,
5) մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը,