Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/450

Այս էջը հաստատված է

ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային գործունեություն, գիտական խորհրդակցություններ, ու արշավախմբերի կազմակերպում և այլն), օտարերկրյա պետություններում սահմանված կարգով ստեղծել ստորաբաժանումներ և այլն,

11) վարձակալության տալ իր գույքը, կառավարել իր ֆինանսական միջոցները, ինքնուրույն որոշել դրանց օգտագործման ուղղությունները, ներառյալ աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը:

ԵՊՀ-ում արգելվում են հասարակական-քաղաքական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպման կառույցների ստեղծումն ու գործունեությունը՝ բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտներ կազմակերպությունների միությունների:


12.4.2. Բուհի ստեղծումը, վերակազմակերպումը, լուծարումը, լիցենզավորումը, հավատարմագրումը

Բարձրագույն ուսումնական հաստատությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Բուհական և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին օրենքը բուհական ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական կարգավիճակի մասին իրավացիորեն «լռում է», քանի որ այն սահմանված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի հողված 27-ով:

Ըստ այդ հոդվածի, պետական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը «Կրթության մասին» ՀՀ օրենքին, օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:

Պետական ուսումնական հաստատությունը, իր գործունեության նպատակին համապատասխան, կարող է իրականացնել վճարովի ուսումնական, հետազոտական և գիտաարտադրական ծառայություններ և վճարովի ուսուցում՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով:

Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:

Երևանի պետական համալսարանի /ԵՊՀ/ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Ա. Վաղարշյանը «Բուհերի իրավական կարգավիճակի զարգացումը Հայաստանի երեք հանրապետություններում և արդի հիմնախնդիրները» հոդվածում /«Օրենք և իրականություն» հանդես, 2010 թվականի N11/ մանրամասն վերլուծելով հայաստանյան բուհերի երկու կազմակերպաիրավական կարգավիճակով հանդես գալու հանգամանքը, գտնում է այն անտրամաբանական: Եթե պետական բուհերը ոչ առևտրային կազմակերպություններ են /ՊՈԱԿ/, իսկ մասնավոր բուհերը կարող են ընտրել առևտրային իրավաբանական անձանց որևէ կարգավիճակ, ապա վերջինը հակասում է անգլոսաքսոնական համակարգի կորպորացիաների /իրավաբանական անձանց/ կրթության համար սահմանված տեսակներին, քանի որ դպրոցները, քոլեջները, համալսարանները և այլն համարվում են ոչ առևտրային կազմակերպություններ, այսինքն՝ կրթությունն այստեղ ձեռնարկատիրական գործունեություն չէ, և դրանք չեն կարող հետապնդել շահույթ ստանալու նպատակ և ենթակա չէ բաշխման անգամ այն շահույթը, որը կարող է ձևավորվել իր գործունեության ընթացքում: Նույնպիսի՝ ոչ առևտրային կարգավիճակ ունեն բուհերը եվրոպական իրավական համակարգում: Գերմանական և ֆրանսիական /բացի երկուսից/ բուհերը պետական և ոչ առևտրային կազմակերպություններ են: Միաժամանակ, այս հոդվածում, Ա.Վաղարշյանը բերում է փաստարկներ, որ նման կարգավիճակն անթույլատրելի է, քանի որ այս դրույթը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թե՛ հոդված 62-ի և թե՛ հոդված 123-ի 1-ին մասերին: Իսկ կրթությունը, լինելով մարդու սահմանադրական իրավունք, չի կարող մասնավոր գործընթացի առարկա լինել, քանի որ կրթությունն ունի սոցիալ-հանրային բնույթ և հանրային գործառույթի նշանակություն: