Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/456

Այս էջը հաստատված է

- Կրեդիտային համակարգի համար սահմանել միասնական չափորոշիչներ (սահմանումներ, մոտեցումներ, ընթացակարգեր և նորմեր)՝ համահունչ ECTS համաեվրոպական կրեդիտային ոամակարգի պահանջներին, որոնք պետք է միասնական լինեն ՀՀ բուհական համակարգի համար:

- Տալ ուսուցման կրեդիտային համակարգում կիրառվող առանձին գործառույթները, ընթացակարգերը և գործընթացները, դրանց բնութագրիչները և իրականացման հնարավոր (պրակտիկայում հաջող կիրառություն գտած) լուծումները և մոտեցումները:

- Բուհերին տրամադրել ուղեցույցներ կրեդիտային համակարգով ուսուցման իրենց սեփական կարգերը մշակելու համար, ելնելով բուհում կրեդիտային համակարգի հիմնական «գործառույթների կիրարկման ամբողջականությունից:

4. Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթներն են՝ համապատասխան ծրագրային և կազմակերպական վերափոխումների իրականացումը, որոնց ծավալները պայմանավորված են տվյալ բուհում կրեդիտային համակարգի հիմնական գործառույթների կիրարկման ամբողջականությունից:

Դրանք երկուսն են՝

ա/ կրեդիտների փոխանցում (կրթական արդյունքի չափում, արժևորում և փոխանցում),

բ/ կրեդիտների կուտակում (դասախոսի, կրթական մոդուլների և դրանց յուրացման ժամկետների ընտրություն, կրթական արդյունքի կուտակում):

Նշված գործառույթները բնութագրվում են մի շարք բնորոշ հատկանիշներով և ուղեկցվում են համապատասխան ընթացակարգերով՝

Կրեդիտների փոխանցման գործառույթի (Ա) հիմնական տարրերն են՝

մոդուլացված ուսումնական ծրագրերը, որոնց բոլոր բաղադրամասերի /կրթական մոդուլների (դասընթացներ, կուրսային և ավարտական աշխատանքներ, պրակտիկաներ և այլն) աշխատածավալներն արտահայտված են ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունը (լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք) արտահայտող ECTS համատեղելի կրեդիտային արժեքներով:

- Կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների փոխադարձ ճանաչման և որոշակի թվով կրեդիտների ծրագրից ծրագիր փոխանցման (տեղափոխման) հնարավորություն նույն բուհի ներսում կամ բուհերի միջև՝ ընդունող ծրագրի կամ բուհի պահանջներին համապատասխան:

Կրեդիտների կուտակման գործառույթի (Բ) հիմնական տարրերն են՝

Ուսումնական ծրագրի կրթական մոդուլների ցանկը բաղկացած է ինչպես պարտադիր, այնպես էլ ընտրովի մասերից: Կրթական մոդուլների յուրացման հաջորդականությունը սահմանափակվում է միայն դրանց անհրաժեշտ նախապայմանների առկայությամբ:

Ենթադրում (նախատեսում) է ուսանողների կողմից կրթական մոդուլների ընտրության և դրանցում ընդգրկվելու համար գրանցման համապատասխան ընթացակարգերի, ինչպես նաև ուսանողների անհատական ուսումնական ծրագրերի կիրարկում:

Միևնույն դասընթացի համար մեկից ավելի ուսումնական հոսքերի կազմակերպման դեպքում դրանցում ընդգրկվելու ուսանողի ընտրության հնարավորություն՝ ելնելով դասախոսի և (կամ) դասընթացի կայացման ժամանակացույցի նախապատվությունից:

Համապատասխան օրենսդրական դաշտի առկայության դեպքում միևնույն կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների տարբերակված ուսումնական բեռնվածությունների և ուսումնառության ժամկետների հնարավորություն:

Կրեդիտների փոխանցման գործառույթի ներդրումը բուհից պահանջում է միայն ծրագրային վերափոխումներ, իսկ կրեդիտների կուտակման գործառույթի ներդրումը՝ նաև ուսման կազմակերպման գործընթացի համապատասխան վերակառուցում պահանջվող ընթացակարգերի ապահովման նպատակով (ուսումնառության անհատական ծրագրերի կիրարկում, ուսանողների գրանցում դասընթացներին, նրանց ակադեմիական տվյալների գրանցման կառույցի գործունեություն և այլն):