Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/46

Այս էջը հաստատված է

ձեռքբերման նորագույն և ժամանակակից որակներ:

  • Նոր, ոչ բյուջետային միջոցների ներգրավում` կրթական համակարգում համապատասխան իրավական նորմատիվ բազայի և տնտեսական կազմակերպչական մեխանիզմների ձևավորման և ներդրման միջոցով:
  • Կրթության զարգացումը կրթության քաղաքականության սուբյեկտների միջև պատասխանատվության բաշխումը և կրթական գործընթացի բոլոր մասնակիցների՝ սովորողների, ուսուցիչների, ծնողների, կրթական հաստատությունների դերի բարձրացումը:

Կրթության ոլորտում հավասար հնարավորությունների ապահովման համար ժամանակակից պետական կրթական քաղաքականության հիմքը՝ սոցիալական հասցեականությունն է և սոցիալական հետաքրքրությունների հավասարակշռումը: Կրթության արդիականացման ռազմավարական գործելաոճի նպատակներին հնարավոր է հասնել միայն կրթության համակարգի և գիտության, ազգային տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, ՀՀ զբաղվածության գործակալության, ՀՀ աշխատանքի և կրթության պետական տեսչությունների, սոցիալական ծառայությունների ներկայացուցիչների, այլ ներգրավված անձանց, հասարակական կազմակերպությունների, ծնողների ու գործատուների փոխներգործության շնորհիվ: Կրթության արդիականացումը, գործնականում, ընդգրկում է գրեթե յուրաքանչյուր հայաստանյան ընտանիք: Կրթության ոլորտի բարեփոխումները, դրանց նպատակը, մեթոդները պետք է անընդհատ ներկայացվեն հանրությանը, իսկ հասարակության կարծիքը պետք է անընդհատ ուսումնասիրվի կառավարման մարմինների և ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից և հաշվի առնվի կրթական ոլորտի բարեփոխումներն ու արդիականացման քայլերն իրականացնելիս:

Գլուխ-1.3. Հայաստանի կրթական քաղաքականությունը որպես սոցիալական քաղաքականության բաղադրամասային ուղղություն և նրա առաջնահերթությունները

1.1.3.1. Ի՞նչ է քաղաքականությունը

Քաղաքական գործիչը պետք է կանխատեսի,
թե ինչ է լինելու վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից,
մեկ տարուց ու հետո բացատրի, թե ինչու դա տեղի չունեցավ:
Ու. Չերչիլ

Մենք արծարծեցինք սոցիալական ուսմունքի և նրա բաղադրամասը կազմող կրթական ուսմունքի գաղափարաբանության հայեցակարգային որոշ մոտեցումներ, որոնք կրթական ոլորտում պետք է կյանքի կոչվեն կրթական քաղաքականության միջոցով: Ի՞նչ է նշանակում ժամանակակից պետության գործունեության պարտադիր տարր համարվող կրթական քաղաքականությունը: Այդ երևույթի սահմանման փնտրտուքների մեջ յուրաքանչյուրս ստիպված ենք գիտակցաբար կամ անգիտակցաբար այն կապել «քաղաքականություն» եզրույթի հետ:

Քաղաքականությունը պետության, կուսակցությունների տարբեր բնագավառներին, սոցիալական խավերին, խմբերին, դասակարգերին և նրանց միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախապես մշակված, պլանավորված ու հայտարարված գաղափարների իրականացման գործընթաց է, որի նպատակն է իշխանությունը չզիջելը, կամ դրա համար պայքարելը:

Չկա հասարակություն՝ առանց քաղաքականության: Պետականությունը մարդկության կողմից ստեղծված քաղաքական հարաբերությունների քաղաքակիրթ ձևն է հասարակության մեջ:

Հետևաբար, «Քաղաքականությունը միասին ապրելու արվեստ» լինելով, արտացոլում է մարդկանց կենսագործունեության ոլորտը, կապված լինելով պետության, քաղաքական կուսակցությունների,