Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/460

Այս էջը հաստատված է

ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ստանձնած ուսանողների ուսման առաջադիմության համեմատման նպատակով:

Օգտագործվող գնահատման սանդղակը պետք է հնարավորություն տա հաշվարկել ուսանողի միջին որակական գնահատականը կիսամյակի և ուսումնառության տվյալ ժամանակահատվածի համար՝ ուսանողի բացարձակ առաջադիմության չափման նպատակով:

Գնահատումները կարող են կատարվել ինչպես թվային կամ տառային նշագրումով՝ տարբերակված գնահատականներով, այնպես էլ ստուգված/ չստուգված սկզբունքով:

Ակադեմիական տեղեկագիրը: Ակադեմիական տեղեկագիրն օգտագործվում է ուսանողի ուսումնական գործունեությունը և առաջադիմությունը ուսման որոշակի կամ լրիվ ժամանակահատվածի ընթացքում վավերագրելու համար՝ ուսումնասիրած դասընթացների և կրթական մոդուլների, շնորհված կրեդիտների և ստացած գնահատականների գրանցման միջոցով: Այն արտացոլում է ուսանողի կատարած ուսումնական աշխատանքի ծավալը և կրթական ձեռքբերումների որակը:

Ուսուցումը կազմակերպող բուհի համապատասխան ուսումնական ստորաբաժանումը յուրաքանչյուր ուսանողի համար նրա ընդունման պահից վարում է ակադեմիական տեղեկագիր, որտեղ յուրաքանչյուր քննաշրջանից հետո գրանցվում են ուսանողի վաստակած կրեդիտները և գնահատականներն ըստ կրթական մոդուլների և կիսամյակների:

Ուսանողի ստացած կրեդիտը վավերագրվում է նրա ակադեմիական տեղեկագրում և ուժի մեջ է մնում նրա ուսումնառության ողջ ժամանակաշրջանի համար՝ անկախ ուսումնական ծրագրի հնարավոր հետագա փոփոխություններից:

Ուսանողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական տեղեկագրում յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներից հետո նշվում են տվյալ կիսամյակի և մինչև ուսման տվյալ ժամանակահատվածը ուսանողի առաջադիմությունը ամբողջացնող ամփոփիչ տվյալները, որոնք պետք է ներառեն հետևյալ 4 քանակական ցուցանիշները՝

- ուսանողի վաստակած գումարային կրեդիտների քանակը,

- տարբերակված գնահատումով կրեդիտների գումարային քանակը,

- վարկանիշային միավորները,

- միջին որակական գնահատականը:

Գումարային կրեդիտների քանակը բոլոր այն դասընթացների և մոդուլների կրեդիտների գումարն է, որոնք կիրառելի են տվյալ ուսումնական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու համար և որոնցից ուսանողը ստացել է առնվազն բավարար գնահատական կամ ստուգարք:

Թվանշանով գնահատված կրեդիտների գումարային քանակը ներառում է գումարային կրեդիտների այն մասը, որոնց համապատասխանող դասընթացները կամ ուսումնական մոդուլները գնահատվել են թվային համարժեք ունեցող առնվազն բավարար գնահատականներով: Վարկանիշային միավորը ուսանողի հանձնած դասընթացների և մոդուլների կրեդիտների և դրանցից ստացված գնահատականների արտադրյալների գումար է:

Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսանողի գնահատականների կրեդիտներով հաշվարկված միջին արժեքն է, որը որոշվում է արդյունարար վարկանիշային միավորը տարբերակված գնահատումով կրեդիտների գումարի վրա բաժանելով: Հաշվարկի արդյունքը ներկայացվում է 1/100-ի ճշտությամբ:

Տարբերակվում են կիսամյակային (հաշվարկված առանձին կիսամյակի համար) և ամփոփիչ (հաշվարկված ուսման տվյալ ժամանակահատվածի համար) վարկանիշային միավորներ և ՄՈԳ-եր:

Բուհը պարտավոր է ուսանողի հիմնավորված պահանջի դեպքում, համաձայն բուհում գործող կարգի, նրան տրամադրել ակադեմիական տեղեկագիր ավարտված ուսումնառության կամ ուսումնական ծրագրի չավարտված մասի համար:

Կրեդիտային համակարգի տարրերին և ընթացակարգերին հանգամանորեն ծանոթանալու