նախնական համաձայնությամբ:
Որևէ ուսումնական ծրագրից ստացված կրեդիտները կարող են փոխանցվել մեկ այլ ուսումնական ծրագիր՝
ա) երբ դրանց բովանդակությունները միանման են,
բ) եթե կան բովանդակային տարբերություններ, սակայն աննշան են,
գ) երբ առկա են բովանդակային տարբերություններ, սակայն կրթական վերջնական արդյունքը համարժեք է:
Այլ բուհերում ուսումնառության որոշակի ժամանակաշրջանի անցկացման դեպքում ուսումնառության ծրագիրը պետք է դառնա եռակողմ համաձայնագրի առարկա՝ ուսանողի, առաքող և ընդունող բուհերի միջև:
Ավարտական աուդիտ և աստիճանաշնորհում: Կրեդիտների կուտակման գործառույթի կիրարկման դեպքում շրջանավարտների աստիճանաշնորհումը կատարվում է ծրագրի ավարտական պահանջների կատարման աուդիտի իրականացումից հետո՝ ակադեմիական գրանցումներն իրականացնող կառույցի, համապատասխան ուսումնական ստորաբաժանման և ուսանողի մասնակցությամբ: Ավարտական աուդիտի ընթացքում ստուգվում են ուսանողի ակադեմիական տվյալների՝ կուտակած կրեդիտների քանակի և բովանդակության, հանրագումարային ՄՈԳ-ի, ինչպես նաև ավարտական ատեստավորման համապատասխանությունը մասնագիտության ավարտական պահանջներին:
Կրեդիտային համակարգի ինստիտուտները: Կրեդիտային համակարգը չի կարող լիիրավ գործել՝ առանց իր՝
ա/ կրեդիտների փոխանցման գործառույթի համակարգման,
բ/ ուսումնական խորհրդատուների,
գ/ ակադեմիական գրանցումների գրասենյակի ինստիտուտների:
Քննարկենք դրանք առանձին-առանձին:
1. Կրեդիտների փոխանցման գործառույթի համակարգման ինստիտուտը: Բուհից բուհ և ուսումնական ծրագրից ծրագիր կրեդիտների փոխանցման գործառույթի, ինչպես նաև այլ բուհերում (այդ թվում՝ նաև օտարերկրյա) ուսանողների ուսումնառության որոշակի ժամանակահատվածի անցկացման կազմակերպման և համակարգման համար բուհերը նշանակում են համաբուհական և (կամ) ֆակուլտետային համակարգողներ:
2. Ուսումնական խորհրդատուների ինստիտուտը: Կրեդիտների կուտակման գործառույթի կիրարկման դեպքում ուսանողների անհատական ուսումնական ծրագրերը կազմելիս և ուսման ընթացքում նրանց աջակցելու նպատակով բուհերի մասնագիտացնող ստորաբաժանումները կազմակերպում են ուսումնական խորհրդատուների ծառայություն, որում ընդգրկվում են մասնագիտության կամ մասնագիտությունների խմբի ուսումնական ծրագրերին քաջատեղյակ մասնագետները: Յուրաքանչյուր մասնագիտության կամ մասնագիտությունների խմբի խորհրդատուների թիվը սահմանում է բուհը՝ ելնելով դրանցում ընդգրկված ուսանողների թվից և ռեսուրսային հնարավորություններից: Ուսումնական խորհրդատուն իրականացնում է խորհրդատվական ծառայություններ մեկ կամ մի քանի հարակից մասնագիտությունների շրջանակներում և հսկում է իրեն կցված ուսանողների ուսման ընթացքը առաջինից մինչև ավարտական կուրս:
Խորհրդատուն ներկայացնում է ուսանողների ուսումնական շահերը, առավել արդյունավետ և նախընտրելի անհատական ուսումնական ծրագրեր կազմելու նպատակով նրանց համար կիսամյակի ընթացքում պարբերաբար իրականացնում է խմբային և անհատական խորհրդատվություններ, աջակցում անհատական ծրագրերում փոփոխություններ կատարելու և այլ հարցերում:
3. Ակադեմիական գրանցումների գրասենյակը: Կրեդիտների կուտակման գործառույթի ընթացակարգերը ապահովելու նպատակով բուհերը կարող են ստեղծել համաբուհական կամ ֆակուլտետային ակադեմիական գրանցումների գրասենյակներ: Ակադեմիական գրանցումների գրասենյակի հիմնական գործառույթներն են.