Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/465

Այս էջը հաստատված է

1) կազմել և հրապարակել (տպագիր և/կամ էլեկտրոնային տարբերակով) բուհի դասընթացների տեղեկագիրքը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար,

2) կազմել և հրապարակել (տպագիր և/կամ էլեկտրոնային տարբերակով) տեղեկագրքում բերված դասընթացների և դրանց քննությունների կայացման ժամանակացույցերը յուրաքանչյուր կիսամյակի համար,

3) ապահովել դասընթացներին ուսանողների գրանցման և ընդգրկման գործընթացը (այդ թվում ինտերնետով),

4) ապահովել դասընթացների և դրանց առանձին բաղադրամասերի ուսումնական հոսքերի ձևավորումը և պարապմունքների անցկացումը,

5) գրանցել և հսկել ուսանողների դասահաճախումները,

6) ապահովել քննական ամփոփագրերի պատրաստումը, տրամադրումը և քննությունների արդյունքների մուտքագրումն ուսանողների ակադեմիական տվյալների միասնական (էլեկտրոնային) բազայում,

7) հաշվարկել և վերահսկել ուսանողների ակադեմիական առաջադիմության ցուցանիշները (ՄՈԳ և կուտակած կրեդիտների քանակ), պատրաստել և պարբերաբար թարմացնել ուսանողների ակադեմիական տեղեկագրերը,

8) համապատասխան ուսումնական ստորաբաժանումներին (ֆակուլտետներին) տրամադրել տեղեկատվություն ուսանողների առաջադիմության և դասահաճախումների վերաբերյալ,

9) ուսումնական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնել ավարտական պահանջների կատարման աուդիտ,

10) ապահովել գրասենյակի կայքի շահագործումը, անհրաժեշտ ուսումնական (դասընթացների և քննությունների ժամանակացույցեր) և մեթոդական (դասընթացների տեղեկագիրք) տեղեկատվության տեղադրումը և դրանց պարբերաբար թարմացումը,

11) իրականացնել օժանդակ և հարակից այլ գործառույթներ:

Բուհի տարեկան ուսումնական բեռնվածքի հաշվարկը: Ուսումնական ծրագրում և դասընթացների տեղեկագրքում դասընթացին հատկացված կրեդիտների (որոնք բնութագրում են դասընթացի լրիվ աշխատատարությունը) հետ մեկտեղ նշվում է նաև շաբաթական լսարանային ժամաքանակն ըստ պարապմունքի ձևերի (դասախոսություններ, գործնական սեմինար, լաբորատոր պարապմունքներ և այլն):

Կրեդիտների կուտակման գործառույթի կիրարկման դեպքում ուսանողների անհատական ուսումնական ծրագրերի վերլուծության և առանձին դասընթացներիս ուսանողների գրանցման տարիների ընթացքում բուհում կուտակած վիճակագրական տվյալների հիման վրա բուհը կազմում է հաջորդ ուսումնական տարվա ուսումնական բեռնվածությունը և կազմում դասընթացների ու քննությունների ժամանակացույցերն ըստ կիսամյակների:


12.4.5. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսուցման ժամկետները և ձևերը

Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել անընդհատ և (կամ) ընդհատումներով՝ ըստ աստիճանների:

Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ:

Ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է՝

1) առաջին աստիճանում՝ բակալավրի որակավորում,

2) երկրորդ աստիճանում՝ մագիստրոսի որակավորում:

Հայաստանի Հանրապետությունում պահպանվում է նաև դիպլոմավորված մասնագետի որակավորումը:

Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետբուհական մասնագիտական կրթության՝