Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/467

Այս էջը հաստատված է

ԲԱԺԻՆ-13. ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Գլուխ-13.1. Սոցիալական կառավարման վերահսկողության, հսկողության հասկացությունները, սկզբունքները, գործառույթները և սահմանաչափերը

13.1.1. Սոցիալական կառավարման «վերահսկողության», «հսկողության» հասկացությունները

Կառավարումը ցանկացած երկրի ցանկացած համակարգի գործունեության ամենակարևորագույն բաղադրամասն է:

Կառավարել նշանակում է հասարակության ինքնագործունեությունը ենթարկել որոշակի նորմերի:

Ինչպիսի՞ պահանջներ ենք դնում ապագայի առջև և ի՞նչ ենք ակնկալում ապագայից: Իհարկե՝ որակյալ կրթություն և դաստիարակություն ստացած քաղաքացիներ: Տնտեսությունը և սոցիալական ոլորտը գիտելիքահեն դարձնելու համար, անհրաժեշտ է թե՛ հանրակրթությունում և թե՛ բուհական համակարգերում վարել ոաումնակենտրոն այնպիսի քաղաքականություն, որով կկարողանանք նպաստել քաղաքակիրթ հասարակություն ունենալուն: Ինչպե՞ս վաստակել այն: Բաղձալի այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն գործողությունների միասնական, խելամտորեն ամեն քայլը նախապես կշռադատած երկարաժամկետ կրթության ռազմավարական քաղաքականություն և դրա իրացման ծրագրեր, այլև այդ գործողությունները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթների կատարումը վերահսկող մշտադիտարկման /մոնիտորինգի/ և վերահսկողության գործուն համակարգ: Հասարակության զարգացումն անհնար է առանց վերևից ներքև վերահսկողության իրականացման, քանի որ գիտակցված կառավարում իրականացնելիս, այն պետական իշխանության իրականացման ամենաանհրաժեշտ գործառույթներից մեկն է: Իսկ որպես հակառակ կապի առհավատչյա, թե ինչպես է իշխանությունն իրականացնում իր վերահսկողությունը, ներքևից, արդեն ծագում են հասարակության պատասխան ազդակները, որպես հասարակության մասնակցային գործընթաց՝ ներքևից:

Այս ձևով կրթության ոլորտի հասարակական վերահսկողության համակարգը մխրճվում է պետական քաղաքականության իրականացման մեջ, տարրալուծվելով օգնում, ճշգրտումներ մտցնում դրանում: Սա նոր տեսակի մրցակցություն է, համագործակցային մրցակցություն, որի հիմքը և իմաստը մեկը մյուսին օգնելն է, տարվող աշխատանքները թափանցիկ դարձնելը:

Կրթական գործընթացները ոչ միայն ծավալուն ու երկարաժամկետ են, այլև՝ զանգվածային շահեր շոշափող, որում «խաղացող» սուբյեկտներն իրենց դրված նպատակներին հաջողությամբ հասնելու համար, անհրաժեշտաբար պետք է օգտագործեն նորագույն գործիքներ և համագործակության տեխնոլոգիաներ, ունենան դրանք ճիշտ կիրառող կառավարիչներ և բանիմաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հետևաբար, «պետական կրթական կառավարման համակարգի արդիականացում» կարգախոսն առաջ քաշելով, դրա տակ պետք է հասկանալ ուսումնագիտակենտրոնությանը նպատակաուղղված, կրթության սուբյեկտների միջև գործընկերային հարաբերություններն ապահովող կառավարում, որպեսզի արդյունքում համակարգը դառնա հարաշարժ արդիական և կանխատեսելի, որի հաջողության բանալին թաքնված է կրթության սուբյեկտների բարեփոխումներին ենթարկվելու ընկալունակության և ակտիվ մասնակցության հետ:

Զարգացած երկրների ոստիկանության կամ աուդիտորական /վերահսկողական/ ծառայությունների հաջողություններն այդքան մեծ չէին լինի, եթե չլինեին արդեն այդ երկրների քաղաքացիների մեջ արմատավորված օրենքը հարգելու մշակույթը: Վերջիվերջո, օրենքի