Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/468

Այս էջը հաստատված է

հանդեպ ոտնձգություն կատարած անձանց շատ դեպքերում չեն հայտնաբերում ստուգումներով, տվյալ հասարակության մեջ ներդրված են նաև այլ գործիքներ: Ապահովելով պարբերաբար անցկացվող ստուգումների միջոցով պաշտոնատար անձի աշխատանքի թափանցիկությունը և բացահայտելով կատարած աշխատանքի արդյունքները, շատ հաճախ ԶԼՄ-ների միջոցով մատուցվող հրապարակումները՝ կողմնորոշում է հասարակական կարծիքը այս կամ այն հարցի կամ անձի մասին դրական կամ բացասական վերաբերմունք ձևավորելուն:

Հասարակությունը հատկապես առավել զգայուն է կրթական ոլորտի սուբյեկտների՝ մանկավարժների, դպրոցի տնօրենների, բուհի վարչական աշխատողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի գործելակերպի հանդեպ:

Բացասական վերաբերմունքի արժանացած որևէ անձ կրթական միջավայրում, սովորողների, նրանց ծնողների, ի վերջո՝ իր համայնքում, հասարակության մեջ կորցնում է իր հանդեպ չտածած բարի համարումը: Հենց այսպիսի կորստի հավանական լինելն է նաև այն զսպիչը, որը շատերին ձեռնպահ է պահում օրենքը խախտելուց՝ համոզված լինելով, որ պատժիչ միջոցառումներ կկիրառվեն ցանկացած պաշտոնյայի հանդեպ, անգամ՝ առավել խիստ:

Կարգավորման ենթակա որևէ օբյեկտի հանդեպ վերահսկողություն նախաձեռնելիս, առաջնահերթ է պարզել և տիրապետել բազմաբնույթ վիճակագրական տեղեկատվության: Այն ձեռք է բերվում մշտադիտարկման /մոնիտորինգի/ համակարգի միջոցով: Սակայն մշտադիտարկումը ոչ միայն տեղեկատվության հավաքում է, այլ նաև՝ գնահատում, վերլուծություն ու կանխատեսում:

Վերևից և ներքևից հսկողության արդյունքով ստեղծվում է սոցիալական վերահսկողություն՝ նպատակ ունենալով պահպանել գործող օրենսդրության դրայթները, աջակցել կրթական համակարգի կայունությանը և հավասարակշռվածությանը:

Բարեփոխումները վերևից ներքև ջախջախեցին խորհրդային ժողովրդական վերահսկողությունը: Դա բավականին բարդացրեց իրավիճակը, քանի որ վերահսկողության իրականացման տեսանկյունից լրիվ ձևավորված համակարգերի գործունեությունը կարող է բարելավվել միմիայն վերահսկողությամբ:

Այսպիսով, վերահսկողությունն այն գործընթացն է, որն ապահովում է ցանկացած համակարգի գործունեության ճիշտ ուղղորդվածությունը և իր առջև դրված նպատակներին ժամանակին հասնելը: Այն բաղկացած է երեք տարրերից ՝

  • ստուգման ենթակա համակարգի գործունեության չափորոշիչների և չափանմուշների սահմանում,
  • հասած արդյունքների համեմատում՝ ապասվելիք արդյունքների հետ,
  • ստացված արդյունքները սահմանված չափորոշիչներից էականորեն տարբերվելու դեպքում կառավարչական գործընթացների վերանայում և ճշգրտում:

Ցավոք, ՀՀ օրենսդրությունը չի սահմանում «հսկողություն» և «վերահսկողություն» հասկացությունները:

Ծանոթանանք հսկողություն (controle) եզրույթին: Այն ծագել և շրջանառության մեջ է դրվել առաջին անգամ Ֆրանսիայում, օգտագործվել հաշվապահական հաշվառման մեջ, որը բառացի թարգմանությամբ նշանակում է հանդիպակաց, «առաջին գործողության ստուգման նպատակով կրկնակի դիտարկում»:

Անգլիական «control» բառն ունի այլ իմաստ՝ իշխանություն, բռնություն։

Իսկապես, շատերի համար «հայտնաբերել», «բռնել» բառերը բացասական երանգավորում տնեն: Այսպիսի դիրքորոշումը բխում է բուն իրականությունից:

Արդյունավետ հսկողությունը կարևորագույն գործիք է՝ օգնություն, հուշարարություն, խրախուսում, հաստատում և այլն, առանց որի հնարավոր չէ իրականացնել կառավարման մյուս գործառույթների՝ պլանավորման, կազմակերպման և մոտիվացիայի իրականացումը:

Հսկողությունը ծայրահեղ միջոց չէ, ոչ էլ աշխատողների հանդեպ վստահության կամ չվստահության հարց: Դա կառավարման գործառույթի անբաժանելի մասն է:

Միջազգային կազմակերպությունների բարձրագույն հսկողության մարմինների իններորդ