Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/478

Այս էջը հաստատված է

Այդ է պատճառը, որ ինքը՝ վերահսկողությունը, հաշվառման և հաշվետվության այլ ձև չունի, քան հասարակությանն այդ մասին տեղեկացնելը: Դա գործունեության արդյունքն է, որից հետո կա՛մ մնում է հինը՝ շարունակելով աշխատել նոր ցիկլով, կա՛մ ընդունվում են նոր որոշումներ:


Գլուխ-13.2 Ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողության իրավական կարգավորումը, կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունը

13.2.1. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողության իրավական կարգավորումը

Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունն իրականացնում է հիմնադիրը, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:

Ուսումնական հաստատությունում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին:

Ըստ այդ օրենքի հոդված 1-ում վերջերս կատարված փոփոխության, այն կարգավորում է հանրակրթական (նախադպրոցական, տարրական, հիմնական միջնակարգ) և մասնագիտական (նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, մասնագիտական, բարձրագույն մասնագիտական) հիմնական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում (այսուհետ ուսումնական հաստատություն)՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կենսագործման, կրթության որակի, ուսուցման, գնահատման, ինչպես նաև կրթության կազմակերպման օրենսդրական և կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպման ու իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում ՀՀ կրթության պետական տեսչության նպատակը, խնդիրները և լիազորությունների շրջանակը: Օրենքում կատարված փոփոխությունների շնորհիվ, ՀՀ կրթության պետական տեսչությանը իրավունք վերապահվեց վերահսկողություն իրականացնելու բոլոր ուսումնական հաստատությունների գործունեության վրա՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, որը դրականորեն կազդի բնագավառում կատարվող բարեփոխումների նպատակադրումներին հասնելու համար:

Նույն օրենքի հոդված 4-ը սահմանում է նաև տեսչության գործունեության հիմնական У սկզբունքները: Դրանք են՝

1) մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության առաջնահերթությունը.

2) գործունեության օրինականությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը.

3) կրթության բնագավառի օրենսդրության միատեսակ և անկողմնակալ կիրառման ապահովումը.

4) ծրագրային գործողությունների իրականացումը՝ ըստ գերակա ուղղությունների և առաջնայնությունների.

5) կրթության որակի ապահովումը տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և ուսումնական հաստատությունների հետ համագործակցելու և օժանդակելու միջոցով:

Ըստ նույն օրենքի հոդված 8-ի տեսչության նպատակն է՝ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության որակի