գաղափարական թելադրանքներով ձևավորվող այն միջոցառումները, որոնք ուղղված են կրթության աջակցությանը, հասարակության մտավոր և հոգևոր և պայմանների վերարտադրությանը, տնտեսական հարաբերությունների զարգացման համար կրթության խոշոր դերակատարմանը, որոնք սոցիալական քաղաքականության մեջ շատ դեպքերում քննարկումներից դուրս են մնում: Բացի այդ, կրթության սոցիալական հատկացումների մեջ է մտնում նաև աշխատուժի վերարտադրության և հասարակական կենսագործունեության պայմանների բարելավման հիմնահարցերի լուծումը: Կրթության մեջ է մտնում նաև որակյալ աշխատուժ ունենալու պայմանների բավարարումը՝ որպես հասարակական կենսագործունեության հարաճուն պահանջների ապահովման գործոն:
Կրթության առանձնացումը, որպես սոցիալական քաղաքականության բաղադրամասային ազգություն, թելադրում է մի շարք հանգամանքներ՝
Առաջին հերթին. կրթությունը հասարակության կենսագործունեության այնպիսի ոլորտ է, որում համակարգվում են տարրական, միջնակարգ, միջին, բարձրագույն մասնագիտական կրթությունը, մասնագիտական որակի բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացները և կրթության այլ տեսակները:
Երկրորդ հերթին. հանուն կրթության պահանջարկի և առաջարկի հավասարակշռության ապահովման, հիմնականում, այն իրականացվում է պետական, տեղական ինքնակառավարման /ինքնավար/ մարմինների, մասնավոր ձեռնարկատիրական գործունեության, առանձին սոցիալական հաստատությունների, հասարակական՝ ոչ առևտրային կազմակերպությունների, դոնոր հանրության և անհատ բարեգործների միջոցներով:
Սա նշանակում է, որ պետությունից զատ, բուն կրթությանը և դրա զարգացման ծրագրերը հասարակության և տնտեսության հետաքրքրության կիզակետում են: Փաստորեն, այն հասարակական բարիք է, հասարակության սեփականություն և հասարակության սոցիալական ոլորտի կարևորագույն ճյուղ:
1.3.3. Կրթության պետական քաղաքականությունը
«Իրավագիտություն» դասընթացից հայտնի է, որ «պետության էությունը» իր մարմնավորումը գտնում է պետության կողմից վարվող քաղաքականության (պետական քաղաքականության) մեջ, որն իրենից ներկայացնում է պետության և ընդհանրապես հասարակության գործառնության ու զարգացման ուղիների և հեռանկարների տեսլականն արտացոլող նպատակներին հասնելու և համապատասխան ներքին ու արտաքին խնդիրների լուծման համար պետության կողմից գործնականում իրականացվող միջոցների և մեթոդների համակարգ:
Հասարակության կենսագործունեության ոլորտներից, դրանց համապատասխան նպատակների և խնդիրների բովանդակությունից և բնույթից, օգտագործվող միջոցներից ու մեթոդներից կախված՝ առանձնացվում են պետական քաղաքականության բազմաթիվ տեսակներ՝ տնտեսական, սոցիալական՝ այդ թվում կրթական, սոցիալական ապահովության ու ապահովագրության, մշակութային, գիտատեխնիկական, միջազգային քաղաքականություն և այլն: Այս թվարկման մեջ իր կարևոր տեղն է զբաղեցնում կրթական պետական քաղաքականությունը:
Պետության կրթական քաղաքականությունն ամենալայն առումով իրենից ներկայացնում է կրթության ազգային համակարգի գործառնության և զարգացման ապահովմանն ուղղված պետության ռազմավարական ուղղություն և բազմաբնույթ գործունեություն: Կրթական քաղաքականության մեջ, ինչպես ցանկացած այլ մեկում, առանձնացնում են դրա տարբեր տարրերը, նրանց միջև փոխադարձ կապերը, այդ քաղաքականության իրականացման ձևերը և բնույթը