Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/484

Այս էջը հաստատված է

ճշմարտության անխոչընդոտ փնտրտուքների և մտքերի ազատ փոխանակման համար բոլոր մարդկանց լիարժեք և հավասար հնարավորությունների տրամադրման անհրաժեշտությանը սույն Կանոնադրությունը ստորագրած պետություններն արտահայտեցին անդրդվելի վճռականություն` զարգացնելու և ընդլայնելու իրենց ազգերի միջև կապերը` փոխըմբռնման և միմյանց կյանքի մասին առավել ստույգ և հստակ պատկերացում ունենալու նպատակով:

Դրա արդյունքում, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ամբողջ աշխարհի ազգերի համագործակցության ուղիով, միջազգային խաղաղության և մարդկության աստիճանական համընդհանուր բարեկեցության հասնելու նպատակով ստեղծվեց կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միացյալ ազգերի կազմակերպությունը:

Նպատակները և պարտականությունները: Ընդլայնելով ազգերի սիջև համագործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտում Կազմակերպությունն իր առջև խնդիր է դնում օժանդակելու խաղաղության և անվտանգության ամրապնդմանը ի նպաստ բոլոր ազգերի համընդհանուր հարգանքի, արդարության, օրինականության, մարդու իրավունքների, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ հռչակված հիմնական ազատությունների ապահովման առանց ռասայական, սեռային, լեզվական և կրոնական տարբերության:

Այդ նպատակներին հասնելու համար Կազմակերպությունը՝

ա. նպաստում է ազգերի մերձեցմանը և փոխըմբռնմանը՝ օգտագործելով տեղեկատվության բոլոր միջոցները և այդ նպատակի համար առաջարկում է կնքել միջազգային համաձայնագրեր, որոնք ինքը կհամարի օգտակար խոսքի և պատկերների միջոցով գաղափարների ազատ տարածման համար,

բ. խրախուսում է ազգային կրթության զարգացումը և մշակույթի տարածումը՝

  • իրենց իսկ խնդրանքով համագործակցելով Կազմակերպության անդամ- պետությունների հետ լուսավորչական գործունեության ընդլայնման գործում,
  • բոլորի համար կրթությունը հասանելի դարձնելու գաղափարի աստիճանական իրականացման նպատակով հասնելով ազգերի միջև համագործակցության՝ անկախ ռասայից, սեռից կամ որևէ սոցիալ-տնտեսական տարբերություններից,
  • առաջարկելով ամբողջ աշխարհի երեխաների մեջ ազատ մարդու պատասխանատվության զգացումի դաստիարակման համար կրթության առավել համապատասխան մեթոդներ,
  • օգնում է գիտելիքների պահպանմանը, ավելացմանը և տարածմանը,
  • հոգ տանելով մարդկության համաշխարհային ժառանգության գրքերի, արվեստի

ստեղծագործությունների և պատմական ու գիտական արժեք ունեցող հուշարձանների պաշտպանության պահպանման մասին, ինչպես նաև առաջարկելով շահագրգիռ երկրներին կնքելու համապատասխան միջազգային կոնվենցիաներ,

  • խրախուսելով ազգերի համագործակցությունը մտավոր գործունեության բոլոր ոլորտներում կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում աշխատող անձանց միջազգային փոխանակումը, ինչպես նաև հրատարակումների, արվեստի ստեղծագործությունների, լաբորատոր սարքավորումների և ցանկացած օգտակար փաստաթղթերի փոխանակումը,
  • միջազգային համագործակցության տարբեր միջոցներով բոլոր ազգերին հնարավորություն տալով ծանոթանալու այն ամենի հետ, ինչ տպագրվում է առանձին երկրներում:

Ապահովելու համար սույն Կազմակերպության անդամ-պետությունների իրենց մշակույթի և կրթության համակարգի յուրօրինակության անկախությունը, անձեռնմխելիությունը և պահպանումը՝ Կազմակերպությունը հրաժարվում է այդ երկրների՝ ըստ էության ներքին իրավասության մեջ մտնող գործերին ցանկացած միջամտությունից:

Այսպիսով, կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միացյալ ազգերի կազմակերպությունը հետագայում իր խոշոր ներդրումն ունեցավ միջազգային կրթական իրավունքի զարգացման գործում:

Անկասկած, միջազգային մասշտաբով կրթության իրավունքի իրացման համար ղեկավար դերը պատկանում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին /դեկլարացիային/, որն