անչափահասների նկատմամբ արդարադատության կառավարմանը («Պեկինյան կանոններ») և արտակարգ իրավիճակներում և զինված կոնֆլիկտների ժամանակ կանանց ու երեխաների պաշտպանության մասին հռչակագրին,
- աշխարհի բոլոր երկրներում կան բացառիկ դժվար պայմաններում ապրող երեխաներ, իսչպես նաև հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաներ,
- յուրաքանչյուր ազգի սովորույթների և մշակութային արժեքների կարևորությունը երեխայի պաշտպանության և ներդաշնակ զարգացման համար;
- միջազգային համագործակցության կարևորությունը երեխաների կենսապայմանների բարելավման համար:
Նկատի ունենալով այն, որ երեխաների իրավունքների պաշտպանության տարատեսակ խնդիրներին առավելապես բախվում են մանկավարժներ, կրթության ոլորտի մյուս սուբյեկտները և կրթության ոլորտի այլ աշխատողների մեծամասնությունը, նպատակահարմար ենք համարում «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիան մեջբերել ամբողջապես:
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Գլխավոր ասամբլեան՝
վկայակոչելով իր նախորդ բանաձևերը, նախ և առաջ 1978 թվականի դեկտեմբերի 20-ի 33/166 և 1988 թվականի դեկտեմբերի 8-ի 43/112 բանաձևերը, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի բանաձևերը երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հարցի վերաբերյալ,
ի գիտություն ընդունելով մասնավորապես Մարդու իրավունքների հանձնաժողովի 1989 թվականի մարտի 8-ի (1) 1989/57 բանաձևը, որով Հանձնաժողովը որոշել էր երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախագիծը Տնտեսական ու սոցիալական խորհրդի միջոցով ուղարկել Գլխավոր ասամբլեա, և Տնտեսական ու սոցիալական խորհրդի 1989 թվականի մայիսի 24-ի 1989/79 բանաձևը,
կրկին հաստատելով, որ երեխայի իրավունքները պահանջում են հատուկ պաշտպանություն և երեխաների դրության մշտական բարելավում ողջ աշխարհում, ինչպես նաև նրանց զարգացում ու դաստիարակություն խաղաղ ու ապահով պայմաններում,
խորապես անհանգստացած լինելով նրանով, որ աշխարհի շատ երկրներում երեխաների դրությունը ճգնաժամային է անհամազոր սոցիալական պայմանների, տարերային աղետների, զինված հակամարտությունների, շահագործման, անգրագիտության, սովի ու հիվանդությունների հետևանքով՝ ազգային ու միջազգային մակարդակներով,
գիտակցելով Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության կարևոր դերը երեխաների բարեկեցության բարձրացմանն ու նրանց զարգացմանը նպաստելու գործում,
համոզված լինելով, որ երեխայի իրավունքների մասին միջազգային կոնվենցիան դրական ներդրում կլինի երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց բարեկեցության ապահովման գործում՝ որպես մարդու իրավունքների բնագավառում Միավորված ազգերի կազմակերպության նվաճումների օրինակի արժանավայել ընդօրինակում, ուշադրության առնելով այն հանգամանքը, որ 1989 թվականին լրանում է Երեխայի իրավունքների հռչակագրի (2) երեսուներորդ տարեդարձը և երեխայի միջազգային տարվա տասներորդ տարեդարձը,
1. երախտագիտություն է հայտնում Մարդու իրավունքների հանձնաժողովին Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախագծի մշակումն ավարտելու առթիվ,
2. ընդունում է ստորագրման, վավերացման ու միանալու համար բացում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որ բովանդակում է սույն բանաձևի հավելվածը,
3. կոչ է անում բոլոր անդամ պետություններին առաջնահերթ կարգով քննարկել Կոնվենցիայի ստորագրման, վավերացման կամ նրան միանալու հարցը և հույս է հայտնում, որ