Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/489

Այս էջը հաստատված է

մոտ ժամանակներս այն ուժի մեջ կմտնի,

4. խնդրում է Գլխավոր քարտուղարին բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովել և նպաստել Կոնվենցիայի մասին տեղեկատվության տարածմանը,

5. Միավորված ազգերի կազմակերպության հիմնարկներին ու կազմակերպություններին, ինչպես նաև միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկում է աշխուժացնել իրենց ջանքերը Կոնվենցիայի մասին տեղեկատվություն տարածելու և նրա ավելի խոր ըմբռնմանը նպաստելու նպատակով,

6. խնդրում է Գլխավոր քարտուղարին Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի վիճակի վերաբերյալ զեկուցում ներկայացնել Գլխավոր ասամբլեային նրա քառասունհինգերորդ նստաշրջանում,

7. որոշում է իր քառասունհինգերորդ նստաշրջանում գլխավոր քարտուղարի զեկուցումը քննարկել «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի իրագործումը» վերնագրով կետի տակ:

61-րդ լիագումար նիստ,

20 նոյեմբերի, 1989 թվական


Հավելված

Կոնվենցիա երեխայի իրավունքների մասին

Նախաբան

Սույն կոնվենցիայի մասնակից պետությունները, համարելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված սկզբունքների համաձայն, հասարակության բոլոր անդամների արժանապատվության, հավասար և անկապտելի իրավունքների ճանաչումը հիմք է հանդիսանում Երկրագնդի վրա ազատության, արդարության և խաղաղության ապահովման համար,

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի ժողովուրդները Կանոնադրության մեջ հավաստել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության և արժեքավորության նկատմամբ ու լի են սոցիալական առաջընթացին ու կյանքի պայմանների բարելավմանն ավելի մեծ ազատության պայմաններում նպաստելու վճռականությամբ,

ընդունելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (3) և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերում (4) հռչակել ու համաձայնել է, որ յուրաքանչյուր մարդ պետք է օժտված լինի նրանցում նշված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերության այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական և այլ համոզմունքները, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ հանգամանքներ,

հիշեցնելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հայտարարել է, որ երեխաները ունեն հատուկ հոգածության և օգնության իրավունք,

համոզված լինելով այն բանում, որ ընտանիքին, որպես հասարակության հիմնական բջջի և նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնական միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն՝ հասարակության շրջանակներում իր վրա պարտականություններ ստանձնել կարողանալու համար,

ընդունելով, որ երեխային, իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար, անհրաժեշտ է մեծանալ ընտանեկան շրջապատում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում,

համարելով, որ երեխան հասարակության մեջ ինքնուրույն կյանքի պետք է