բնորոշող մի քանի տեսանկյուններ։ Դրանց մեջ հատուկ տեղ են զբաղեցնում կրթական քաղաքականության բուն իրավական, քաղաքական, գաղափարախոսական, սոցիալական, սոցիալ֊հոգեբանական, բարոյական, եկեղեցական (կրոնական), կազմակերպակառավարչական, նյութատեխնիկական, ֆինանսատնտեսական բաղկացուցիչ մասերը։ Տվյալ դեպքում սահմանափակվենք միայն ուշադրությունը բևեռելով կրթական քաղաքականության էության բնութագրեն անմիջականորեն վերաբերող երեք դրույթների վրա։
Աոաջին, պետության կրթական քաղաքականությունը հիմնված է մի ամբողջ շարք սկզբունքների՝ ղեկավարող կողմերի վրա, որոնք պայմանավորում են հասարակության զարգացման կոնկրետ պատմական փուլի և գալիք ժամանակաշրջանի համար (կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ) կրթական քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը։
Երկրորդ, այդ սկզբունքներն ամրագրված են կրթության ազգային համակարգի տարբեր կողմերը կարգավորող գործող օրենսդրության մեջ, և առաջին հերթին, սահմանադրական և կրթության ոլորտի իրավական կարգավորման համար բովանդակային առումով առանցքային բնույթ ունեցող ակտերում (օրինակ՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքը և այլն)։
Երրորդ, պետության կրթական սկզբունքների և կրթության ոլորտի օրենսդրության միջև նման կապը վկայում է այն մասին, որ կրթական քաղաքականության իրավական հիմքը մնացածների մեջ ունի առաջատար դեր այն իմաստով արդեն, որ քաղաքականության բոլոր այլ հիմքերը՝ գաղափարախոսական, սոցիալական, ֆինանսատնտեսական և այլն, կարող են արդիական դառնալ միայն գործող օրենսդրության մեջ դրանց արտացոլման միջոցով։ Այս իմաստով, կրթական իրավունքը, որի մասին կխոսվի ներքևում, ցանկացած պետության իրական կրթական քաղաքականության առաջատար հիմքը և միաժամանակ արդյունավետության կարևորագույն չափանիշն է։
«Կրթության մասին» համակարգաստեղծ ՀՀ օրենքի (1999թ.) հոդված 5-ում ամրագրված են ժամանակակից հայկական պետության կրթական քաղաքականության սկզբունքները։
Պետական կրթական քաղաքականության իրավական հիմքից բացի, կարևոր դեր են խաղում նաև պետության կրթական քաղաքականության նպատակները, խնդիրները, բովանդակությանը, դրա իրականացման միջոցները և ձևերն անմիջականորեն սահմանող դրա գաղափարախոսական և կազմակերպական հիմքերը։
Որպես գաղափարախոսական հիմք պետք է ծառայեր սույն ուսումնական ձեռնարկի առաջին բաժնում կարևորած Կրթության ազգային ասմունքը /դոկտրինը/, որը, ցավով, պետք է մեկ անգամ ևս նշել, որ առ այսօր չի ընդունված։ Ուսմունքում խտացված ձևով պետք է շարադրվեն կրթության հիմնական նպատակները և խնդիրները, կրթության ոլորտում պետության հիմնական նպատակները, մանկավարժական կադրերին առաջադրվող պահանջները, ինչպես նաև՝ ուսմունքի իրականացումից ակնկալվող արդյունքները։
Պետության կրթական քաղաքականության կազմակերպական հիմքը պաշտոնապես մինչ 2008-2012 թվականների Կրթության զարգացման ծրագիրն է
Տվյալ ծրագրի հիմնական կառուցվածքային տարրերն արտացոլվում են՝
- ա. ըստ կրթության համակարգի զարգացման հիմնական հիմնախնդիրների և իրավիճակի,
- բ. ըստ ծրագրի իրականացման նպատակների, խնդիրների և ժամկետների,
- գ. ըստ ծրագրի իրականացման ուղղությունների և սպասվող արդյունքների,
- դ. ըստ կրթության համակարգի ռեսուրսների ապահովման,
- ե. ըստ ծրագրի ֆինասնական ապահովման և
- զ. ըստ ծրագրի իրականացման միջոցառումների համակարգի բնութագրի։
Մեր կարծիքով, Կրթության զարգացման նպատակային ծրագրի ընդունման կարգավիճակի հարցը, որպես կրթության ոլորտում պետական քաղաքականության կազմակերպական հիմք, առաջին հայացքից ուշադրության չի զարնում։ Ուշադիր վերլուծության դեպքում կարելի է պարզեl, որ այդ կարգավիճակն, այնուամենայնիվ, օրենսդիր մակարդակից կրթության զարգացման ծրագիրն իրավաբանական ուժի տեսանկյունից անցնում է ավելի ցածր մակարդակի, այսինքն