են կրում երեխային պահելու համար, ինչպես նաև երեխայի կողմից կամ նրա անունից բարիքներ ստանալու հետ կապված այլ նկատառումներ:
ՀՈԴՎԱԾ 27
1. Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունք ունի:
2. Ծնողը(ները) կամ այն անձինք, որոնք դաստիարակում են երեխային, իրենց ընդունակությունների և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում հիմնական պատասխանատվություն են կրում երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելու հարցում:
3. Մասնակից պետությունները, ազգային պայմաններին համապատասխան և իրենց հնարավորությունների շրջանակներում, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ իրավունքների իրականացման գործում ծնողներին և երեխային դաստիարակող այլ անձանց օգնություն ցույց տալու համար և հարկ եղած դեպքում ցուցաբերում են նյութական աջակցություն ու սատարում են հատկապես սննդով, հագուստով և բնակարանով ապահովելու ծրագրերը:
4. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ինչպես պետության ներսում, այնպես էլ արտասահմանում՝ ծնողների կամ երեխայի համար ֆինանսական պատասխանատվություն կրող անձանց կողմից երեխայի խնամքի վերահաստատումն ապահովելու համար: Մասնավորապես, եթե երեխան և նրա համար ֆինանսական պատասխանատվություն կրող անձը բնակվում են տարբեր պետություններում, մասնակից պետությունները նպաստում են միջազգային համաձայնագրեր կնքելուն կամ այդպիսի համաձայնագրերին միանալուն, ինչպես նաև համապատասխան այլ պայմանավորվածություններ ձեռք բերելուն:
ՀՈԴՎԱԾ 28
1. Մասնակից պետություններն ընդունում են երեխայի կրթության իրավունքը, և հավասար հնարավորությունների հիման վրա այդ իրավունքի իրականացմանն աստիճանաբար հասնելու համար նրանք, մասնավորապես,
ա) մտցնում են անվճար և պարտադիր տարրական կրթություն,
բ) խրախուսում են միջնակարգ կրթության տարբեր, ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական ձևերի զարգացումը, ապահովում են դրա մատչելիությունը բոլոր երեխաների համար և ձեռնարկում են այնպիսի անհրաժեշտ միջոցներ, ինչպիսիք են անվճար կրթություն մտցնելը և անհրաժեշտության դեպքում ֆինանսական օգնություն ցույց տալը.
գ) բոլոր անհրաժեշտ միջոցների տրամադրմամբ ապահովում են բարձրագույն կրթության մատչելիությունը, ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների,
դ) կրթության և մասնագիտական պատրաստության բնագավառում ապահովում են տեղեկատվության և նյութերի մատչելիությունը բոլոր երեխաների համար,
ե) միջոցներ են ձեռնարկում նպաստելու կանոնավոր դպրոց հաճախելուն և դպրոցը թողած սովորողների թվաքանակի նվազմանը:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները դպրոցական կարգապահությունը երեխայի մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանք արտահայտող մեթոդներով պահպանելու համար և սույն կոնվենցիային համապատասխան:
3. Մասնակից պետությունները խրախուսում և զարգացնում են միջազգային համագործակցությունը կրթությանը վերաբերող հարցերում, մասնավորապես, ամբողջ աշխարհում անգրագիտության վերացմանը և գիտատեխնիկական գիտելիքների և ուսուցման ժամանակակից մեթոդների մատչելիության աստիճանի բարձրացմանը նպաստելու նպատակով: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների կարիքներին:
ՀՈԴՎԱԾ 29
1. Մասնակից պետությունները համակարծիք են, որ երեխայի կրթությունը պետք է ուղղված