Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/499

Այս էջը հաստատված է

լինի.

ա) երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների զարգացմանը՝ դրանց լրիվ ծավալով,

բ) մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ հռչակված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակմանը,

գ) երեխայի ծնողների, իր մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, իր բնակության երկրի ազգային արժեքների, իր ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակմանը.

դ) ազատ հասարակության մեջ փոխըմբռնման, խաղաղության, հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով գիտակցական կյանք վարելու համար երեխայի նախապատրաստմանը,

ե) շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը:

2. Սույն հոդվածի կամ 28-րդ հոդվածի որևէ մասը չի կարող մեկնաբանվել որպես առանձին անձանց և մարմինների իրավունքների սահմանափակում՝ ստեղծելու և ղեկավարելու ուսումնական հաստատություններ սույն հոդվածի 1-ին կետում շարադրված սկզբունքները մշտապես պահպանելու և այդպիսի ուսումնական հաստատություններում տարվող կրթությունն այն նվազագույն նորմերին համապատասխանեցնելու պահանջները կատարելու պայմանով, որոնք կարող են սահմանվել պետության կողմից:

ՀՈԴՎԱԾ 30

Այն պետություններում, ուր գոյություն ունեն էթնիկական, կրոնական կամ լեզվական փոքրամասնություններ կան բնիկ ազգաբնակչության թվին պատկանող անձինք, այդպիսի փոքրամասնություններին կամ բնիկ ազգաբնակչությանը պատկանող երեխային չի կարող մերժվել իր խմբի մյուս անդամների հետ իր մշակույթից օգտվելու, իր կրոնը դավանելու և նրա ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզուն գործածելու իրավունքը:

ՀՈԴՎԱԾ 31

1. Մասնակից պետությունները ընդունում են հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և զվարճալի միջոցառումներին, ինչպես նաև մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու երեխայի իրավունքը:

2. Մասնակից պետությունները հարգում և խրախուսում են մշակութային և ստեղծագործական կյանքին բազմակողմանիորեն մասնակցելու երեխայի իրավունքը և նպաստում են մշակութային ու ստեղծագործական գործունեության, հանգստի և ժամանցի համար համապատասխան հավասար հնարավորությունների տրամադրմանը:

ՀՈԴՎԱԾ 32

1. Մասնակից պետություններն ընդունում են տնտեսական շահագործումից և այնպիսի աշխատանք կատարելուց պաշտպանվածության երեխայի իրավունքը, որը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար կամ խոչընդոտել կրթություն ստանալուն, կամ վնասել նրա առողջությանը և ֆիզիկական, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը:

2. Մասնակից պետությունները ձեռնարկում են օրենսդրական, վարչական և սոցիալական միջոցառումներ, ինչպես նաև միջոցներ են ձեռք առնում կրթության բնագավառում սույն հոդվածի իրականացման համար: Այդ նպատակով, ղեկավարվելով այլ միջազգային փաստաթղթերի համապատասխան դրույթներով, մասնակից պետությունները, մասնավորապես,

ա) սահմանում են աշխատանքի ընդունման նվազագույն տարիք կամ նվազագույն տարիքներ,