Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/500

Այս էջը հաստատված է

բ) որոշում են աշխատանքային օրվա տեւողությունը և աշխատանքի պայմանների առթիվ ներկայացվող պահանջները,

գ) սույն հոդվածի արդյունավետ իրականացումն ապահովելու համար նախատեսում են պատժի համապատասխան ձևեր կամ այլ սանկցիաներ:

ՀՈԴՎԱԾ 33

Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ օրենսդրական, վարչական, սոցիալական միջոցները, այդ թվում՝ կրթության բնագավառում, որպեսզի երեխաներին պաշտպանեն հոգեմետ միջոցների և թմրանյութերի ապօրինի օգտագործումից, ինչպես դրանք բնութագրված են միջազգային փաստաթղթերում, և թույլ չտան երեխաներին օգտագործել այդպիսի նյութերի հակաօրինական արտադրության ու վաճառքի ասպարեզում:

ՀՈԴՎԱԾ 34

Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձևերից և սեռական այլասերումից: Այդ նպատակով մասնակից պետությունները, մասնավորապես, ազգային, երկկողմ և բազմակողմանի մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելեն

ա) երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը,

բ) շահագործման նպատակով երեխաներին պոռնկության մեջ կամ այլ ապօրինի սեռական պրակտիկայում օգտագործելը,

գ) շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիայի և պոռնոգրաֆիկ նյութերի մեջ օգտագործելը:

ՀՈԴՎԱԾ 35

Մասնակից պետություններն ազգային, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկսւմ են բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների հափշտակությունները, նրանց առուվաճառքը կամ ցանկացած նպատակով և ցանկացած ձևով նրանց մաքսանենգության առարկա դարձնելը կանխելու համար:

ՀՈԴՎԱԾ 36

Մասնակից պետությունները երեխային պաշտպանում են նրա բարեկեցության որևէ կողմին վնասող շահագործման բոլոր այլ ձևերից:

ՀՈԴՎԱԾ 37

Մասնակից պետություններն ապահովում են, որ

ա) ոչ մի երեխա չենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի կամ պատժի: Ո՛չ մահապատիժ, ո՛չ ցմահ բանտարկություն, որն ազատման հնարավորություն չի նախատեսում, չի սահմանվում 18 տարին չլրացած անձանց կողմից կատարված հանցագործությունների համար,

բ) ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով: Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ բանտարկությունը իրականացվում են համաձայն օրենքի և գործադրվում միայն որպես ծայրահեղ միջոց՝ որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում,

գ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա օգտվի մարդասիրական վերաբերմունքից և իր անձի անկապտելի արժանապատվության նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով նրա տարիքի անձանց պահանջմունքները:

Մասնավորապես, ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա պետք է առանձնացվի մեծահասակներից, եթե միայն չի համարվում, որ, երեխայի լավագույն շահերից ելնելով, հարկավոր չէ այդ անել, և պետք է իրավունք ունենա կապ պահպանել իր ընտանիքի հետ՝ նամակագրության և տեսակցությունների միջոցով,