Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/505

Այս էջը հաստատված է

դ) Կոմիտեն կարող է մտցնել ընդհանուր բնույթի առաջարկություններ և երաշխավորություններ, հիմնված այն տեղեկատվության վրա, որը կստացվի սույն կոնվենցիայի 44 և 45 հոդվածներին համապատասխան: Ընդհանուր բնույթի այդօրինակ առաջարկությունները և երաշխավորությունները վերահասցեագրվում են ցանկացած շահագրգիռ մասնակից պետության և հայտնվում են Գլխավոր ասամբլեային՝ մասնակից պետության դիտողությունների հետ միասին, եթե այդպիսիք կան:

Մաս III

ՀՈԴՎԱԾ 46

Սույն կոնվենցիան բաց է բոլոր պետությունների ստորագրման համար:

ՀՈԴՎԱԾ 47

Սույն կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերացման փաստաթղթերը տրվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

ՀՈԴՎԱԾ 48

Սույն կոնվենցիան բաց է ցանկացած պետության միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերը ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

ՀՈԴՎԱԾ 49

1. Սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին նրա վավերացման կամ նրան միանալու մասին 20-րդ փաստաթուղթը ի պահ հանձնելուց 30 օր հետո:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը սույն կոնվենցիան վավերացնում կամ նրան է միանում վավերացման կամ միանալու մասին 20-րդ փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո, սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից նրա վավերացման կամ նրան միանալու վերաբերյալ փաստաթուղթը ի պահ հանձնելու 30-րդ օրը:

ՀՈԴՎԱԾ 50

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է առաջարկել ուղղում և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարն այնուհետև առաջարկված ուղղումը ուղարկում է մասնակից պետություններին, խնդրելով նշել՝ արտահայտվո՞ւմ են, արդյոք, մասնակից պետությունների կոնֆերանս հրավիրելու օգտին՝ այդ առաջարկությունը քննարկելու և այդ առթիվ քվեարկություն անցկացնելու նպատակով: Եթե չորս ամսվա ընթացքում, սկսած այդ հաղորդման օրվանից, մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդն արտահայտվում է հօգուտ նման կոնֆերանսի, Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո հրավիրում է այդ կոնֆերանսը: Կոնֆերանսին ներկա գտնված և քվեարկությանը մասնակցած պետությունների մեծամասնության ընդունած ցանկացած ուղղում ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, կատարված ուղղումը ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության կողմից հաստատվելու և մասնակից պետությունների երկու երրորդի կողմից ընդունվելու դեպքում:

3. Ուժի մեջ մտնելուց հետո ուղղումը պարտադիր է դառնում այն մասնակից պետությունների համար, որոնք դա ընդունել են, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն կոնվենցիայի դրույթները և նախորդ այն բոլոր ուղղումները, որ իրենք ընդունել են:

ՀՈԴՎԱԾ 51