1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ստանում և բոլոր պետություններին է ուղարկում վավերացման կամ միանալու ժամանակ պետությունների արած վերապահումների տեքստը:
2. Սույն կոնվենցիայի նպատակներին ու խնդիրներին անհամատեղելի վերապահումներ չեն թույլատրվում:
3. Վերապահումները կարող են հանվել ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցագրի միջոցով, որն այնուհետև այդ մասին հայտնում է բոլոր պետություններին: Այդպիսի ծանուցագիրը ուժի մեջ է մտնում քարտուղարի կողմից այն ստանալու օրը:
ՀՈԴՎԱԾ 52
Ցանկացած մասնակից պետություն կարող է չեղարկել սույն կոնվենցիան Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր տեղյակ պահելու միջոցով: Չեղարկումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այդ մասին ծանուցագիր ստանալուց մեկ տարի անց:
ՀՈԴՎԱԾ 53
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը նշանակվում է սույն կոնվենցիայի ավանդապահ:
ՀՈԴՎԱԾ 54
Սույն կոնվենցիայի բնագիրը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարարժեք են, ի պահ է տրվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Ի հավաստումն որի, ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, իրենց կառավարությունների կողմից պատշաճ և համապատասխան կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն կոնվենցիան: I
1. Տես Տնտեսական և սոցիալական խորհրդի պաշտոնական հաշվետվությունները, 1989 թվական, հավելված թիվ 2 (Е/1989/20), գլուխ II, բաժին Ա
2. Բանաձև 1386 (XIV)
3. Բանաձև 217 Ա (III)
4. Տես բանաձև 2200 Փ (XXI)
5. Տես League of Nations Official Journal, Special Supplement 21, October 1924, թ. 43
6. Բանաձև 1386 (XIV), նախաբանի երրորդ կետը
7. Բանաձև 41/85
8. Բանաձև 40/33
9. Բանաձև 3318 (XXIX)
Այսպիսով՝
Կոնվենցիան երկու առանձնահատուկ հոդված է նվիրել երեխաների կրթության իրավունքի իրացմանը, առաջնահերթ՝ նրա տաղանդի, մտավոր և ֆիզիկական կարողությունների ամբողջ ծավալով զարգացմանը:
Ինչպես նկատեցինք, «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի հոդված 2-ը սահմանում է, որ մասնակից պետությունները հարգում և ապահովում են սույն կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները իրենց իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր երեխայի համար՝ առանց որևէ խտրականության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և երեխայի ծնունդից, նրա ծնողներից կամ օրինական խնամակալներից կամ որևէ այլ հանգամանքից: