Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/512

Այս էջը հաստատված է

Գլուխ 14.2. Եվրոպական կրթական միջավայրի օրենսդրական կարգավորումը և կրթություն ստանալու իրավունքի պաշտպանությունը

14.2.1. Եվրոպական կրթական միջավայրի օրենսդրական կարգավորումը

1949 թ. մայիսի 5-ին Լոնդոնում ընդունվեց Եվրոպական խորհրդի Կանոնադրությունը: Բելգիայի, Դանիայի թագավորությունները, Ֆրանսիայի Հանրապետությունը, Իռլանդիայի Հանրապետությունը, Իտալական Հանրապետությունը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը, Նիդեռլանդների Թագավորությունը, Նորվեգիայի Թագավորությունը, Շվեդիայի Թագավորությունը, Մեծ Բրիտանիայի և Հարավային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը որոշում ընդունեցին՝ հիմնել Եվրոպայի Խորհուրդ, որը բաղկացած էր այդ կառավարությունների ներկայացուցիչների Կոմիտեից և Խորհրդատվական Ասամբլեայից, և ելնելով այդ նպատակից, ընդունվեց ներքոհիշյալ Կանոնադրությունը, որը բխում էր հետևյալ սկզբունքներից, իրավիճակից, հանգամանքներից և նպատակներից.

- խաղաղության ամրապնդումը՝ հիմնված արդարության և միջազգային համագործակցության վրա, որը համապատասխանում է կենսականորեն անհրաժեշտ, մարդկային հասարակության և քաղաքակրթության պահպանմանը,

- նվիրվածությունը հոգևոր և բարոյական արժեքների, որոնք հանդիսանում են ժողովուրդների արժանիքը և անձի ազատության սկզբունքների աղբյուրը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայությունը, որն ընկած է ցանկացած ժողովրդավարության հիմքում,

- աջակցությունը այդ իդեալների հետագա իրականացմանը, որոնք կիսում են այդ հայացքները և առավել մերձեցման անհրաժեշտությունը Եվրոպական բոլոր երկրներին,

- հաշվի առնելով, որ ի պատասխան հստակ դրսևորած ձգտմանը, իրենց ազգերին անհրաժեշտ է առանց հապաղման ստեղծել կազմակերպություն, որը կմերձեցնի եվրոպական պետություններին:

Եվրոպական Միության նպատակն է՝ հասնել իր անդամների առավել միասնության, հանուն այդ երկրների պաշտպանության, գաղափարների ու սկզբունքների իրականացման, որոնք հանդիսանում են այդ երկրների ընդհանուր արժանիքները՝ նպաստելու համար նրանց տնտեսական և սոցիալական առաջընթացին, այդ թվում՝ միասնական կրթական տարածք ունենալուն: Այդ նպատակները կիրականացվեն Եվրոպական խորհրդի մարմինների ուժերով՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը միասին քննարկելու, տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական, իրավական և վարչական ոլորտներում համատեղ գործողությունների իրականացման միջոցով:


14.2.2. Կրթություն ստանալու իրավունքի պաշտպանությունը

Մարդու իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի պաշտպանության գործում Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների ջանքերը միավորելու նպատակով ընդունվել է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության Կոնվենցիան (1950 թ. նոյեմբերի 4, Հռոմ) (փոփոխություններով և լրացումներով 1970 թ. սեպտեմբերի 21-ին, 1971 թ. դեկտեմբերի 20-ին, 1990 թ. հունվարի 1-ին, 1990 թ. նոյեմբերի 6-ին, 1992 թ. մարտի 25-ին, 1994 թ. մայիսի 11-ին): Կոնվենցիան ստորագրելիս Կառավարությունները՝

- ուշադրություն դարձնելով, Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրին, որը հրապարակվել է 1948 թ. դեկտեմբերի 10-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից.

- հաշվի առնելով, որ այդ Հռչակագիրը նպատակ ունի ապահովել նրանում հայտարարված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչում ու իրագործում,