Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/514

Այս էջը հաստատված է

նախապես համոզված լինելով, որ Եվրոպայի փոխհասկացության գործում խոշոր ներդրում կլինի, եթե ցանկացած առարկա սովորող առավել շատ ուսանողներ կարողանան որոշակի ժամանակահատվածում սովորել արտասահմանում, և այդ ժամանակահատվածի ուսուցման դասընթացները կճանաչվեն իրենց սկզբնական ուսումնական հաստատությունների կողմից,

այդ նպատակի համար սահմանելով համալսարանական կրթության ժամանակահատվածի ընդհանուր համարժեքությունը որպես սկզբունք, պայմանավորվեցին Կոնվենցիայի բովանդակության հարցերում միասնական մոտեցման մասին:

Կոնվենցիայի նպատակների համար «բարձրագույն ուսումնական հաստատություն» եզրույթը նշանակում է.

ա/ համալսարաններ,

բ/ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ, եթե իր գտնվելու տարածքի իրավական մարմինները ճանաչել են սույն Կոնվենցիայի նպատակների իրականացումն այն տարածքում, որտեղ դրանք գտնվում են:

Եթե այս հարցում պետությունը տվյալ տարածքի իրավասու մարմինն է, կողմերը ուսանողի այլ երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում անցկացրած ուսումնառության ցանկացած ժամանակահատված ճանաչում են մյուս կողմի՝ սկզբնական ուսումնական հաստատության տվյալ ժամանակահատվածին համարժեք, հետևյալ պայմաններում.

- Եթե, մի կողմից, սկզբնական բարձրագույն ուսումնական հաստատության կամ տվյալ ուսումնական հաստատության տեղակայման իրավասու մարմնի, և մյուս կողմի՝ կրթական գործընթացն անցկացնող բարձրագույն ուսումնական հաստատության կամ դրա տեղակայման իրավասու մարմնի միջև եղել է նախնական համաձայնեցվածություն,

- Եթե տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության ադմինիստրացիան, որում իրականացվում է կրթությունը, հատկացրել է ուսանողին տեղեկանք այն մասին, որ նախատեսված ժամանակահատվածում նա հաջող անցել է ուսումնական դասընթացը:

Վերը նշված ուսումնառության ժամանակահատվածը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Եթե տվյալ հարցում իրավասու մարմինը բարձրագույն ուսումնական հաստատությունն է, ապա կողմերը մեկը մյուսի ուսումնական հաստատությունների ադմինիստրացիային են ուղարկում Կոնվենցիայի տեքստը և խրախուսում են դրականորեն քննարկել և կիրառել այդ տեքստի հոդված 2-ում հիշատակված սկզբունքները:

14.3.2. Ուսումնական դասընթացների, բարձրագույն ուսումնական դիպլոմների և գիտական աստիճանների ընդունումը եվրոպական տարածաշրջանի պետություններում

1979 թ. դեկտեմբերի 21-ին Փարիզում ընդունվել է Եվրոպական տարածաշրջանի պետությունների ուսումնական դասընթացների, բարձրագույն կրթական դիպլոմների և գիտական աստիճանների ընդունման մասին Կոնվենցիան:

Կոնվենցիայի մասնակից, եվրոպական տարածաշրջանի պետությունները.

- հիշատակելով այն մասին, որ բազմիցս նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսում՝ «Ազգերի միջև համագործակցության զարգացումը կրթության, գիտության, մշակույթի և տեղեկատվության բնագավառում եվրոպական համագործակցության վերաբերյալ բանաձևերում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան, էական դեր է խաղում խաղաղության և համաշխարհային փոխհասկացման հարցում»,

- հաշվի չառնելով լեզվական և սոցիալ-տնտեսական համակարգերի տարբերությունները, գիտակցելով գոյություն ունեցող էական և սերտ կապերը իրենց մշակույթների միջև և ցանկանալով կրթության և կադրերի պատրաստման բնագավառում ամրապնդել իրենց կապերը և համագործակցությունը՝ ի շահ իրենց ազգերի բարեկեցության և մշտական բարգավաճման,

- հիշեցնելով այն մասին, որ պետությունները, որ Հելսինկիում, 1975 թ. օգոստոսի 1-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության վերաբերյալ Խորհրդակցության Ամփոփիչ ակտում արտահայտել են իրենց մտադրությունը՝ փոխընդունելի պայմաններում լավացնել մասնակից