Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/517

Այս էջը հաստատված է

I) ցանկացած պայմանավորված պետության ուսանողներին կամ գիտական աշխատողներին իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններում, որքան հնարավոր է, առավել լայն մուտքի հնարավորություն տան,

II) ճանաչվեն այդ անձանց կրթական դասընթացները, դիպլոմները և աստիճանները,

III) ուսումնասիրեն համանման տերմինների և գնահատման չափանիշների մշակման և ընդունման հնարավորությունները, որոնք կհեշտացնեն ստուգարքային ուսումնական ցիկլի, ուսումնական առարկաների, դիպլոմների և աստիճանների համակարգի համադրելիության ապահովումն ու կիրառումը,

IV) ուսուցման հաջորդ փուլերի մուտքի նպատակով կիրառվեն հարաշարժ հայեցակարգ, որը հաշվի կառնի ստացված դիպլոմներով և աստիճաններով հաստատված գիտելիքները, ինչպես նաև թեկնածուների համապատասխան այլ որակներն այն չափով, որչափով որ դրանք կճանաչվեն և ընդունելի կլինեն իրավասու մարմինների կողմից,

V) մասնակի կրթության գնահատման համար կիրառվեն ճկուն չափանմուշներ, հիմնված ստացած պատրաստվածության մակարդակի և անցած ծրագրի բովանդակության վրա, ինչպես նաև հաշվի առնելով բարձրագույն կրթության մակարդակի միջառարկայական բնույթի գիտելիքները,

VI) կատարելագործվի ուսումնական դասընթացների, դիպլոմների և աստիճանների ճանաչման մասին տեղեկատվության փոխանակման համակարգը,

բ/ պայմանավորված պետություններում մշտապես կատարելագործվեն ուսումնական ծրագրերը, պլանավորման մեթոդները և բարձրագույն կրթության զարգացումը՝ հիմնված ոչ միայն տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման կամ յուրաքանչյուր երկրի քաղաքականության պահանջների հիման վրա, այլև ՄԱԿ-ի իրավասու մարմինների կրթության, գիտության, մշակույթի հարցերով հանձնարարականներում նշված նպատակներից ելնելով:

գ/ աջակցվեն տարածաշրջանային և գլոբալ համագործակցությունը՝ կապված գիտական աստիճանների և դիպլոմների, նաև ուսումնական դասընթացների, ատեստատների համարժեքության ճանաչման և հիմնախնդիրների լուծման հետ:

Պայմանավորված պետությունները համաձայնվել են ընդունել բոլոր իրականացվելիք միջոցները ազգային, երկկողմանի և բազմակողմանի պլաններում, և մասնավորապես՝ երկկողմանի, միջտարածաշրջանային, տարածքային կա՛մ համալսարանների, կա՛մ այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների, կա՛մ իրավասու ազգային կամ միջազգային մարմինների ու կազմակերպությունների այլ համաձայնությունների, կա՛մ պայմանագրերի միջոցով, այն նպատակով, որ համապատասխան իշխանությունները կամաց-կամաց կարողանան հասնել այս հոդվածի նպատակների իրագործմանը:

Պայմանավորված պետությունները, բացի կառավարության վրա դրված պարտականություններից, համաձայնեցին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի խրախուսեն համապատասխան իրավասու իշխանություններին՝ ճանաչել միջնակարգ կրթություն ավարտելու մասին վկայականները և այլ դիպլոմներ, որոնք տրամադրվել են այլ պայմանավորված պետությունների կողմից, որոնք մուտքի հնարավորություն են տալիս դեպի բարձրագույն ուսումնական հաստատություն, որպեսզի այդպիսիք ունեցողներին հնարավորություն տրվի պայմանավորված պետությունների ուսումնական հաստատություններում անցնելու ուսումնական դասընթաց:

Ուսումնական հաստատություն ընդունվելը կախված է տեղերի քանակից, լեզվին տիրապետելու աստիճանից, որն անհրաժեշտ է տվյալ ուսումնական դասընթացն անցնելու համար:

Պայմանավորված պետությունները, բացի կառավարության վրա դրված պարտականություններից, համաձայնեցին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի համապատասխան իրավասու իշխանությունները խրախուսեն և

ա/ 1-ին հոդվածի 1-ին կետում բերված «ճանաչման» սահմանման համաձայն, ճանաչեն վկայականները, դիպլոմները և աստիճանները, որպեսզի թույլ տրվի դրանց տերերին ստանալ հետագա ուսում, վերապատդաստում և հետազոտությունների անցկացում՝ իրենց ուսումնական հաստատություննեդում,