Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/524

Այս էջը հաստատված է

բարձրագույն կրթության որոշակի մակարդակի որակավորում ստանալու համար:

Հատուկ պահանջներ՝ ընդհանուր պահանջներին գումարած, բարձրագույն կրթության առանձնահատուկ ծրագրի ընդունումը կամ որոշակի ոլորտի գիտելիքների առանձնահատուկ որակավորում ստանալն ապահովող պարտադիր կատարման ենթակա պայմաններ:

Գնահատում (բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ ծրագրերի)՝ տվյալ ուսումնական հաստատության կրթության որակի կամ բարձրագույն կրթության տվյալ ծրագրի որոշում:

Անհատական որակավորումների գնահատում՝ արտասահմանյան անհատական որակավորման իրավասու մարմնի գրավոր եզրակացություն կամ գնահատական:

Ճանաչման հարցերով լիազոր մարմին՝ մարմին, որը պաշտոնապես լիազորված է ընդունել արտերկրյա որակավորման ճանաչման հարցերի վերաբերյալ պարտադիր բնույթի որոշումներ:

Պետական մարմինների իրավասությունը

Այն դեպքում, երբ որևիցե Կողմի կենտրոնական մարմինը լիազորված է ընդունելու ճանաչման հարցերի վերաբերյալ որոշումներ, այդ Կողմը դառնում է սույն Հռչակագրի դրույթներից անմիջականորեն կապված և իր տարածքում ընդունում է անհրաժեշտ միջոցներ դրանց իրագործման ապահովման վերաբերյալ:

Այն դեպքում, երբ ճանաչման հարցի վերաբերյալ որոշման ընդունման իրավասության կրողը Կողմերի կառուցվածքային մասերն են, տվյալ Կողմը ստորագրման դաշենտը կամ վավերացման հրովարտակի փոխանցման, հավանություն տալու կամ միանալու մասին փաստաթղթի ընդունման ցանկացած ժամանակ և հետագայում ավանդապահ կողմին ներկայացնում է իր սահմանադրական կարգի մասին կարճ դիմում: Այդ դեպքերում, իրավասու մարմիններն այս ձևով հանդիսանալով Կողմերի կառուցվածքային մասեր, իրենց տարածքում ընդունում են սույն Կոնվենցիայի դրույթների իրագործման համար անհրաժեշտ միջոցներ:

Այդ թվում, երբ իրավասությունների ճանաչման հարցերի ընդունման վերաբերյալ իրավասության կրողը առանձին բարձրագույն ուսումնական հաստատություններ կամ այլ մարմիններ են, յուրաքանչյուր Կողմ իր սահմանադրական կարգին կամ կառուցվածքին համապատասխան փոխանցում է սույն Կոնվենցիայի տեքստը այդպիսի հաստատություններին և մարմիններին և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը իրենց կողմից աջակցելու բարեհաջող քննարկման և կիրառման նպատակով:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները հավասարեցվում են mutatis mutandis /«Այն բանի փոփոխություն, ինչը ենթակա է փոփոխության»/ Կողմերի պարտավորություններին, որոնք նրանց կողմից ընդունվում են այս Կոնվենցիայի հետագա հոդվածներին համապատասխան: Ստորագրման կամ իր վավերացված հրովարտակը, ընդունելու կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու պահից, հետագայում, ցանկացած ժամանակ, յուրաքանչյուր պետություն, Սրբագույն աթոռանիստը, կամ եվրոպական ընկերակցությունը, սույն Կոնվենցիայի ավանդապահ որևէ կողմին տեղեկացնում է այն մարմնի մասին, որը իրավասու է մտցնել ճանաչման հարցերի վերաբերյալ տարատեսակ բնույթի որոշումներ:

Կողմերից մեկի որակավորման ճանաչմանը վերաբերող գործող կամ ապագա պայմանագրում ներառվող կամ դրանից բխող ցանկացած որևէ առավել բարենպաստ վիճակ, որի մասնակից կարող է հանդիսանալ կամ դառնալ սույն Կոնվենցիայի Կողմը, չի կարող սույն Կոնվենցիափ որևէ դրոււթ չեղյալ համարել։

Որակավորումների գնահատման հիմնական սկզբունքները

Կողմերից մեկի տված որակավորումը հարկ եղած դեպքում դրա ունեցողին ընձեռում է իր որակավորման գնահատման համար համապատասխան մարմիններ դիմելու իրավունք:

Այդ կապակցությամբ դիմորդի նկատմամբ չի թույլատրվում ոչ մի խտրականություն ցանկացած հատկանիշով, ինչպիսիք են սեռը, ռասան, մաշկի գույնը, հաշմանդամությունը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքները, ազգային, էթնիկական կամ սոցիալական