- Սովորողներն ունեն պետական, կրթական հաստատությունների և համայնքային գրադարաններից անվճար օգտվելու իրավունք:
- Վերջնական ատեստավորման արդյունքների օբյեկտիվության բարձրացման և հավասար հնարավորություններ ընձեռելու նպատակով միջնակարգ կրթության ավարտական քննությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները միասնականացված են:
Սովորողները պետք է տեղեկացված լինեն աշխատաշուկայի պահանջարկին, պետության և հասարակության կողմից իրենց կրթության և ուսումնառության վրա կատարվող ծախսերի չափերին, ինչպես նաև պետական կրթական չափորոշիչներին դրանց համապատասխանությանը:
Բացի այդ, միաժամանակ մշակվել և միջնակարգ կրթության բարձր դասարանցիների համար /ավագ դպրոց/ ներդրվել է մասնագիտացված նախապատրաստման, ճյուղային, անհատականացված կողմնորոշմամբ ուսուցման և սովորողների սոցիալականացման, այդ թվում աշխատաշուկայի պահանջարկը հաշվի առնող համակարգ:
Անկախ ապրելավայրից և ընտանիքի ունեցած եկամտից, կրթության հասանելիության ընդլայնման նպատակով պետք է ստեղծել և իրականացնել սոցիալ-տնտեսական միջոցառումների համախումբ՝ ապահովելով կրթության բոլոր աստիճանների հասանելիությունը:
Այդ միջոցառումների թվում պետք է ներառվեն.
- հանրապետական, մարզային կրթական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների և պատասխանատվությունների սահմանազատումը և վերաբաշխումը,
- ելնելով ունեցած աշխատանքային ստաժի տևողությունից, ցուցաբերած դրական արդյունքներից՝ ուսուցիչների աշխատանքի վարձատրության համակարգի վերանայումը, ուսուցիչների վարձատրման ներդրված եռաստիճան համակարգի կատարելագործումը,
- ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարիքավոր ընտանիքների դպրոցահասակ բոլոր երեխասերին նոր ուսումնական տարվա կապակցությամբ միանվագ պետական նպաստի վճարումը՝ հաշի առնելով դպրոց հաճախելու համար անհրաժեշտ նվազագույն բոլոր ծախսերի համախումբ զամբյուղը,
- այսպիսի կրեդիտային համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա ցածր եկամուտներ ունեցող ուսանողներին բուհերի այնպիսի մասնագիտություններ սովորելու, որոնց կրթավճարները բարձր են, արդիական և առավել նշանակություն ունեն պետության տնտեսական և սոցիալական զարգացման համար:
- ասպիրանտների կրթաթոշակների էական բարձրացում,
- երիտասարդ ասպիրանտների, դասախոսների, մասնագետների և նրանց ընտանիքների համար սոցիալական բնակարանների տրամադրում՝ հետագա 20-25 տարիների ընթացքում դրանց հետգնման իրավունքով, /արդեն երկու տարի է այս անձանց համար ՀՀ կառավարության հիպոթեքային բնակարանային քաղաքականությունը իրականություն է դառնում/:
- զբաղվածության գործակալության բոլոր տարածքային մարմիններին կից պատանիների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնների ընդլայնում,
- սահմանամերձ համայնքային /գյուղական/ դպրոցները որակյալ ուսուցչական կադրերով ապահովում,
- որոշակի առողջական խնդիրներ ունեցող երեխաների հոգեբանական, բժշկական և հոգեբանամանկավարժական ամենօրյա հսկողության ապահովում:
Կառավարության մտադրությունները պետք է լրացնել նաև՝
- նախադպրոցական և արտադպրոցական կրթադաստիարակչական հաստատությունների ցանցի ընդլայնմամբ,
- միջին մասնագիտական կրթության՝ հատկապես՝ գյուղատնտեսական և այլ ուսումնարանների քոլեջների ստեղծմամբ և հզորացմամբ,
- մասնագիտացված կառուցվածքային պատանեկան կենտրոնների ստեղծմամբ՝ որտեղ պատանիները կկարողանան լուծել իրենց հոգեբանամանկավարժական, բժշկական սոցիալական