Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/530

Այս էջը հաստատված է

ունենալով կողմնորոշելու Կողմերի լիազորված մարմիններին իրենց կողմից Կոնվենցիայի իրականացման ընթացքում իրենց կողմից բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման մասին դիմումների քննարկման դեպքում: Թեև նրանք կապված չեն վերը թվարկված փաստաթղթերի հետ, Կողմերը ամեն կերպ կձգտեն հետևել դրանց, տեղեկացնել այդ փաստաթղթերը լիազորված մարմիններին և օժանդակել դրանց կիրառմանը: Մինչ իր որոշումների ընդունումը Կոմիտեն հարցնում է (ԵՆԻԿ) ցանցի կարծիքը /ակադեմիական ճանաչման և շարժունության հարցերով ազգային տեղեկատվական կենտրոնների եվրոպական ցանց/:

Կոմիտեն զեկույց է ներկայացնում Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմիններին:

Կոմիտեն կապ է պահպանում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային կոմիտեների հետ, որոնք զբաղվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ընդունված բարձրագույն կրթության ոլորտում ուսումնական դասընթացների, դիպլոմների և աստիճանների կոչման մասին Կոնվենցիայի կիրառման հարցերով:

Կոնվենցիայի Կողմերի մեծամասնությունը քվորում է կազմում:

Կոմիտեն ընդունում է ընթացակարգի իր կանոնները: Այն անց է կացնում իր հերթական նիստերը ոչ պակաս, քան երեք տարին մեկ: Կոմիտեն գումարվում է առաջին անգամ տարվա ընթացքում, երբ սույն Կոնվենցիան մտնում է ուժի մեջ:

Կոմիտեի քարտուղարությամբ ապահովելը համատեղ դրվում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր Քարտուղարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի վրա:

Կողմերից յուրաքանչյուրը, որպես ակադեմիական ճանաչման և մոբիլության հարցերով զբաղվող ազգային տեղեկատվական կենտրոնների եվրոպական ցանցի անդամ (ԵՆԻԿ), նշանակում է ազգային տեղեկատվական կենտրոն: Այն դեպքում, երբ Կողմերից մեկում ստեղծվել կամ գործում են մի քանի ազգային տեղեկատվական կենտրոններ, նրանք բոլորը հանդիսանում են ցանցի անդամներ, սակայն համապատասխան ազգային կենտրոնները միայն մեկ ձայն ունեն:

ԵՆԻԿ ցանցը, սույն Կոնվենցիայի Կողմերի ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից սահմանափակված կազմով, լիազորված ազգային մարմինների օգնությամբ հետևում է Կոնվենցիայի կիրառմանը և դրա գործնական իրականացմանը: Ցանցի մասնակիցների լիագումար նիստերն անց են կացվում ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

Այն ընտրում է իր Նախագահին և Նախագահությանը իր լիազորություններին համապատասխան:

ԵՆԻԿ ցանցի Քարտուղարությամբ ապահովումը համատեղ դրվում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի վրա:

ԵՆԻԿ ցանցի միջոցով կողմերը համագործակցում են այլ Կողմերի ազգային տեղեկատվական կենտրոնների հետ, մասնավորապես օգնելով նրանց հավաքելու ազգային տեղեկատվական կենտրոնների համար օգտակար ողջ տեղեկատվությունը իրենց միջոցառումների շրջանակում՝ կապված ակադեմիական ճանաչման և շարժունության հետ:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1999 թ. փետրվարի 1-ին:

Կնքված է Լիսաբոնում 1997 թ. ապրիլի 11-ին անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով: Ընդ որում, բոլոր չորս տեքստերն էլ ունեն հավասարազորություն, կազմված է երկու օրինակից, որից մեկը պահպանման է տրվում Եվրոպայի խորհրդի արխիվ, իսկ մյուսը՝ կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միացյալ ազգերի կազմակերպության արխիվ: Պատշաճ ձևով վավերացված կրկնօրինակներն ուղարկվում են հոդված XI.1-ում նշված բոլոր պետություններին, Սրբազան Աթոռանիստին, Եվրոպական հանրությանը, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության քարտուղարությանը: