Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/535

Այս էջը հաստատված է

անձ կամ անձանց խունբ:

Հռչակագրում «կրթություն» բառը դասվում է կրթության բոլոր տեսակներին և մակարդակներին և ներառում է՝

  • կրթության նկատմամբ հասանելիությունը,
  • կրթության մակարդակն ու որակը,
  • պայմանները, որոնցում այն անցկացվում է:

14.3.6.2. Կրթության բնագավառում խտրականության դեմ հռչակագիրը

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը 1960 թ. նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 15-ը Փարիզում հրավիրված իր տասնմեկերորդ նստաշրջանում՝

հիշելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հաստատում է խտրականության անթույլատրելիության սկզբունքը և հռչակում յուրաքանչյուր մարդու կրթության իրավունքը,

ուշադրության առնելով, որ կրթության բնագավառում խտրականությունն այդ Հռչակագրում շարադրված իրավունքների խախտում է,

ուշադրության առնելով, որ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը, իր Կանոնադրության համաձայն, նպատակ ունի համագործակցություն հաստատել ազգերի միջև, որպեսզի ապահովվի մարդու իրավունքների համընդհանուր հարգումը և բոլորի համար կրթություն ստանալու հնարավորության հավասարությունը,

ճանաչելով, հետևաբար, որ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը, հաշվի առնելով ազգային կրթական համակարգերի բազմազանությունը, պարտականություն ունի ոչ միայն վերացնելու կրթության բնագավառում խտրականության ցանկացած ձև, այլև խրախուսելու այդ բնագավառում բոլորի համար հավասար հնարավորություն ու վերաբերմունք,

իր տրամադրության ներքո ունենալով կրթության բնագավառում խտրականության տարբեր առումների վերաբերյալ առաջարկաթյուններ, որոնք կազմում են նստաշրջանի օրակարգի 17.1.4 կետը,

որոշած լինելով իր տասներորդ նստաշրջանի ժամանակ, որ այդ հարցը պետք է դառնա միջազգային կոնվենցիայի, ինչպես նաև անդամ պետություններին հանձնարարականների առարկա,

ընդունում է սույն Կոնվենցիան 1960 թվականի դեկտեմբերի 14-ին:

ՀՈԴՎԱԾ 1

1. Սույն Կոնվենցիայի նպատակի համար «խտրականություն» հասկացությունը ներառում է ցանկացած տարբերակում, բացառություն, սահմանափակում կամ նախապատվություն՝ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքի, ազգային կամ սոցիալական պատկանելության, տնտեսական դրության կամ ծննդի հիմքով, ինչի նպատակը կամ հետևանքն է կրթության բնագավառում հավասար վերաբերմունքի վերացումը կամ խախտումը, մասնավորապես.

ա) որևէ անձի կամ անձանց խմբի՝ ցանկացած տեսակի կամ մակարդակով կրթություն ստանալու հնարավորությունից զրկելը,

բ) որևէ անձի կամ անձանց խմբի կրթությունը ցածր ստանդարտով սահմանափակելը,

գ) որևէ անձի կամ անձանց խմբի համար կրթական առանձին համակարգեր կամ ուսումնական հաստատություններ ստեղծելը կամ պահպանելը, բացի այն դեպքերից, որոնք նախատեսված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթներով,

դ) որևէ անձի կամ անձանց խմբի մարդկային արժանապատվությանն անհարիր պայմաններ