Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/539

Այս էջը հաստատված է

սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:

2. Վավերագրերը կամ ընդունման փաստաթղթերն ի պահ են տրվում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին:

ՀՈԴՎԱԾ 13

1. Սույն Կոնվենցիային կարող է միանալ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած պետություն, որը Կազմակերպության Գործադիր խորհրդի կողմից կստանա Կոնվենցիային միանալու հրավեր:

2. Միանալը կատարվում է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթը կազմակերպության Գլխավոր տնօրենին միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու միջոցով:

Հոդված 14

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրը կամ ընդունման կամ միանալու փաստաթուղթն ի պահ տալու օրվանից երեք ամիս անց, բայց միայն այն պետությունների համար, որոնք իրենց վավերացման, ընդունման կամ միանալու փաստաթղթերն ի պահ են տվել նշված օրը կամ ավելի վաղ: Ցանկացած այլ պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր վավերացման, ընդունման կամ միանալու փաստաթղթերն ի պահ տալուց երեք ամիս անց:

ՀՈԴՎԱԾ 15

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները ճանաչում են, որ այն կիրառելի է ոչ միայն իրենց մետրոպոլիայի տարածքի, այլև ոչ ինքնավար, խնամարկյալ, գաղութային և այլ տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատու են. նրանք պարտավորվում են խորհրդակցել, եթե անհրաժեշտ է, նշված տարածքների կառավարությունների կամ այլ իրավասու իշխանությունների հետ վավերացման, ընդունման կամ միանալու պահին կամ ավելի վաղ, որպեսզի ապահովեն Կոնվենցիայի կատարումն այդ տարածքներում, ինչպես նաև Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ծանուցել այն տարածքների վերաբերյալ, որտեղ Կոնվենցիան կատարվելու է: Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց երեք ամիս անց:

ՀՈԴՎԱԾ 16

1. Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն կարող է այն չեղյալ հայտարարել իր անունից կամ ցանկացած տարածքի անունից, որի արտաքին հարաբերությունների համար պատասխանատու է:

2. Չեղյալ հայտարարելը ծանուցվում է գրավոր փաստաթղթով, որն ի պահ է տրվում Միավորված ազգերի՝ կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին:

3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարման փաստաթուղթն ստանալուց 12 ամիս անց:

ՀՈԴՎԱԾ 17

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը Կազմակերպության անդամ պետություններին, 13-րդ հոդվածում նշված՝ Կազմակերպության անդամ չհանդիսացող պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի