խնդիրները,
- երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող տարբեր գերատեսչությունների մարմինների գործունեության նկատմամբ հսկողության ուժեղացմամբ, երեխաների համայնքահեն կենտրոնների ցանցի ընդլայնմամբ և զարգացմամբ,
- հատուկ կադրերի՝ սոցիալական աշխատողների, սոցիալական մանկավարժների և սոցիալական հոգեբանների պատրաստմամբ և դպրոցներում աշխատանքի տեղավորման ընդլայնմամբ, ովքեր կկարողանան մասնագիտորեն աշխատել նաև ծնողազուրկ, ամուսնալուծված ծնողների և դժվար դաստիարակվող երեխաների հետ,
- պատանիների անկանոն վարքի աճի, ժամանակի ոչ արդյունավետ օգտագործման, երեխայի խնամազրկության դեմ պայքարի սրմամբ,
- պետական մարմինների կողմից երեխաների և պատանիների համար ամառային արձակուրդների ընթացքում ամառային դպրոցների զանգվածային կազմակերպմամբ:
- ամառային արձակուրդներին՝ շինջոկատների կազմակերպմամբ,
- դպրոցական և ուսանողական կամավորական աշխատանքների ներդրմամբ և զարգացմամբ:
1.3.5. Հանրակրթության որակի բարձրացման եամար պայմանների ստեղծում
Կրթության բազային օղակի՝ հանրակրթական դպրոցի, բարեփոխումներն ուղղված են ոչ միայն սովորողներին կրթելուն, գիտելիքներ ուսուցանելուն, այլև նրանց անհատական, գիտակցական և ստեղծագործական կարողությունները բացահայտելուն և զարգացնելուն:
Հանրակրթական դպրոցը պետք է ձևավորի բազմակողմանի գիտելիքների հաղորդման նպատակաուղղված համակարգ՝ հրամցնի ամենատարբեր գիտելիքների ընկալման, կարողությունների և հմտությունների յուրացման այնպիսի ձևեր, որոնցով հնարավոր լինի ինքնօգնությամբ հաղթահարել դժվարությունները, ինչպես նաև ունենալ ինքնուրույն գործունեության հիմնական իրավասություններ, որոնք որոշում են ժամանակակից կրթության բովանդակության որակը:
Խորհրդային և հայաստանյան դպրոցների հարուստ փորձից ելնելով՝ նպատակահարմար է ավագ դպրոցում պահպանել մաթեմատիկական, հումանիտար՝ ստեղծագործական, սեփական լեզվի և պատմության առարկաների խորացված ուսուցումը:
Դաստիարակությունը պետք է կրթության մեջ առաջնային դեր ունենա, հետևաբար, ուսուցման գործընթացում պետք է ուշադրություն դարձնել դրան, պետք է մշակվեն և ներդրվեն դաստիարակության, արժեհամակարգի չափորոշիչներ: Կարծում ենք, կարելի է դրանց հանրագումարով մշակել և ներդնել սովորողի միասնական կարողունակության գործակից:
Դաստիարակության կարևորագույն խնդիրը աշակերտների մեջ քաղաքացիական պարտքի և իրավագիտակցության և ինքնագիտակցության, բարեհոգության և մշակույթի, ինքնուրույնության, հասարակության մեջ ինքնադրսևորվելու և աշխատաշուկայում արագ հարմարվելու կամավորական աշխատանքներում ներգրավվելու կարողությունների ձևավորումն է:
Այս խնդրի լուծման մեջ կարևոր տեղ է զբաղեցնում հանրակրթական դպրոցների և լրացուցիչ կրթություն ապահովող կրթական հաստատությունների համագործակցությունը, որը եղել և մնում է պատանիների մասնագիտական կողմնորոշման աջակիցներ և որոշակի հմտություններ և հետաքրքրություններ ձևավորող հիմնական աղբյուր:
Դաստիարակության բացասական հետևանքներից խուսափելու համար պետք է ուժեղացնել ընտանիքին ցուցաբերվող աջակցությունը՝ պահպանելու համար դաստիարակության խնդիրների լուծման այն բացառիկ դերը, որն ունի հայ ընտանիքը:
Սակայն դպրոցը կարող է այդ բացը լրացնել, եթե իսկապես նախ մշակվեն երեխաների դաստիարակության մեթոդական ձեռնարկներ, ներդրվեն տարեկան, միջնաժամկետ ծրագրերի արդյունքների գնահատման չափորոշիչներ, ինչպես նաև մանկավարժների համար կազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ:
Պետք է՝