Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/546

Այս էջը հաստատված է

Գլուխ 14.4. Դասավանդողների կարգավիճակի միջազգային իրավական կարգավորումը և ուսուցիչների դիրքի մասին Երաշխավորությունը

14.4.1. Դասավանդողների կարգավիճակի միջազգային իրավական կարգավորումը

Ուսուցիչների դիրքի մասին Հանձնարարականն ընդունվել է 1966 թվականի հոկտեմբերի 5-ին, Փարիզում, միջկառավարական հատուկ կոնֆերենցիայում:

Այն շատ երկրների համար կողմնորոշող փաստաթուղթ է մանկավարժական աշխատողների աշխատանքի օրենսդրական հարցերի կարգավորման գործում: Ելնելով կրթության զարգացման գործում ուսուցիչների վճռորոշ նշանակության ճանաչումից և հաշվի առնելով այն ներդրումը, որ նրանք ունենում են մարդկային անհատականության և հասարակության զարգացման մեջ, ինչպես նաև այն, որ տարբեր երկրներ տարբեր կերպ են կարգավորում ուսուցիչների իրավական կարգավիճակը, մասնավորապես պետական ծառայությունում, կոնֆերենցիայի մասնակիցները մշակեցին այս երաշխավորությունները, որում այլ հարցերի հետ միաժամանակ շոշափվում են՝

• Ուսուցիչ մասնագետների պատրաստումը,

• Ուսուցիչների աշխատանքի կատարելագործումը,

• Ուսուցիչների իրավունքների և պարտականությունների իրացումը,

• Ուսումնական գործընթացի հաջող և արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

• Ուսուցիչների սոցիալական ապահովագրության հիմնախնդիրները:


14.4.2. Ոսուցիչների դիրքի մասին Երաշխավորությունը

Դասավանդողների վիճակի մասին երաշխավորություններ /հանձնարարականներ/ մշակելիս երկրները ելել են հետևյալ հիմնավորումներից.

  • ուսուցիչների կարգավիճակի մասին Հատուկ միջկառավարական կոնֆերենցիան հիշատակելով, որ կրթության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից մեկն է,
  • գիտակցելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի հոդված 26-ի, Երեխայի իրավունքների մասին Հռչակագրի 5,7,10 սկզբունքների և ՄԱԿ-ի Երիտասարդների շրջանում խաղաղության, փոխադարձ հարգանքի, ժողովուրդների միջև փոխհասկացության իդեալների տարածման մասին Հռչակագրի սկզբունքների համաձայն պետությունները պարտավոր են ապահովել յուրաքանչյուր մարդուն անհրաժեշտ կրթությամբ,
  • հաշիվ տալով զարգացնելու ընդհանուր տեխնիկական և մասնագիտական կրթությունը առավելագույն ընդլայնված հիմքով, այսպես, որ լրիվ օգտագործվի բոլորի ունեցած տաղանդները և ունակությունները, որոնք հանդիսանում են բարոյական և մշակութային արժեքների զարգացման, ինչպես նաև տնտեսական և սոցիալական առաջընթացի անհրաժեշտ պայման,
  • ճանաչելով ուսուցիչների վճռական դերը կրթության զարգացման գործում և այն ավանդը, որ նրանք ներդնում են մարդկային անհատի և արդի հասարակության զարգացման մեջ,
  • ուսուցիչներին ապահովելով իրենց դերին համապատասխան դիրք,
  • ուշադրության արժանացնելով օրենսդրական դրույթների և ավանդույթների մեծաքանակ բազմազանությունը, որով տարբեր երկրներում որոշվում է կրթության համակարգը,
  • հաշվի առնելով նաև տարբեր երկրներում ուսուցիչների իրավական վիճակի

բազմազանությունը, մասնավորապես՝ կախվածությունն այն բանից, թե տարածվու՞մ են արդյոք, թե՞ ոչ, պետական ծառայության որոշումների գործողությունները նրանց վրա,

  • սակայն համոզված լինելով, որ չնայած այդ բազմազանություններին, բոլոր երկրներում ուսուցիչների կարգավիճակի մասին ծագում են ընդհանուր հարցեր և որ այդ հարցերը