Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/548

Այս էջը հաստատված է

ավելի ցածր ուսումնադաստիարակչական հաստատությունների բոլոր՝

  • միջնակարգի և թերի միջնակարգի,
  • հանրակրթականի,
  • տեխնիկականի,
  • մասնագիտական կրթական հաստատությունների,
  • գեղարվեստական կրթական հաստատությունների,
  • սկզբնական դպրոցների,
  • մանկապարտեզների ուսուցիչների նկատմամբ:

Ղեկավար սկզբունքները

Ուսուցման առաջին տարիներից, կրթությունը պետք է ունենա՝

  • մարդկային անհատի համակողմանի զարգացման և հասարակության հոգևոր, բարոյական, սոցիալական, մշակութային և տնտեսական առաջընթացի նպատակ,
  • ինչպես նաև մարդու հիմնական իրավունքների և ազատությունների հանդեպ խորը հարգանքի ներդրում,
  • այդ արժեքների շրջանակում ամենամեծ նշանակությունը պետք է տրվի այն արժեքներին, որոնց կոչված է կրթությունը՝ ներդնելու իր ավանդը բոլոր ժողովուրդների, ռասաների կամ կրոնական խմբերի խաղաղության, փոխհասկացության, հանդուրժողականության և բարեկամության գործում:

Կրթության զարգացումը նշանակալի չափով կախված է ուսուցիչների որակավորումից և վարպետությունից և յուրաքանչյուրի մարդկային, մանկավարժական և մասնագիտական որակներից:

Կրթության մեջ ուսուցիչների կարգավիճակը պետք է համապատասխանի նրա նպատակներից և խնդիրներից բխող պահանջմունքներին: Պետք է ընդունել, որ այդ նպատակներին և խնդիրներին լրիվ հասնելու համար ծայրահեղորեն անհրաժեշտ է, որ ուսուցիչներն ունենան համապատասխան կարգավիճակ և որպեսզի իրենց մասնագիտությունը շրջապատված լինի հանրային հարգանքով, որը նրանք վաստակել են /որին արժանի են/:

Սրանից հետևում է, որ մանկավարժական գործունեությունը բարձրորակ մասնագիտություն է, որը մեծ նշանակություն ունի ողջ հասարակության համար և պահանջում է ուսուցիչներից խորը գիտելիքներ և հատուկ վարպետություն, որը ձեռք է բերվում մշտական և անընդմեջ կրթությամբ: Այն պարտադրում է նաև սովորողների կրթության և ուսումնական հաստատություններում առավել բարենպաստ պայմաններ ապահովելու համար ունենալ անհատական և կոլեկտիվ պատասխանատվության զգացում: Պետությունները պարտավոր են մանկավարժական գործունեությունը համարել բարձր որակավորում ունեցող մասնագիտություն:

Մանկավարժության և ուսուցիչների աշխատանքի բոլոր կողմերը պետք է ազատ լինեն ռասայից, մաշկի գույնից, սեռից, քաղաքական հայացքներից, ազգային կամ սոցիալական կարգավիճակից բխող ամեն տեսակ խտրականություններից:

Ուսուցիչների աշխատանքային պայմանները պետք է առավելագույն չափով բարենպաստ լինեն ուսուցման արդյունավետության համար և պետք է թույլ տան նրանց իրենց լրիվ նվիրել իրենց մասնագիտական գործունեությանը:

Պետք է ընդունել, որ ուսուցչական կազմակերպությունները կարող են մեծ ներդրում ունենալ կրթության զարգացման մեջ և դրա համար պետք է նրանց ներգրավել կրթության ոլորտում քաղաքականության մշակման մեջ:

Կրթության ոլորտի նպատակները և քաղաքականությունը

Յուրաքանչյուր երկրում պետք է ընդունվեն որոշակի ծավալի կանոններ կրթության ոլորտում ընդհանուր քաղաքականության մշակման համար, որը համապատասխանում է վերը նշված կառավարման սկզբունքներին՝ ընդգրկելով ցանկացած անհրաժեշտ մարդկային կամ այլ ռեսուրսներ: Դրա հետ մեկտեղ պետական մարմինները պետք է ուշադրություն դարձնեն ուսուցիչների դիրքի վրա հետևյալ սկզբունքների և նպատակների ազդեցություններին՝