Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/550

Այս էջը հաստատված է

Քաղաքականությունը, որը որոշում է ուսուցիչների նախապատրաստումը, պետք է ուշադրության արժանացնի հասարակության մեջ ուսուցիչների որոշակի քանակ ապահովելու պահանջմունքը: Տվյալ ուսուցիչները պետք է ունենան հետևյալ որակները՝

  • բարոյական,
  • ինտելեկտուալ,
  • ֆիզիկական,
  • խորը գիտելիքներ,
  • համապատասխան կարողություններ և հմտություններ:

Այդ պահանջմունքի բավարարման համար ժողովրդական կրթության մարմինները պետք է մանկավարժական գործունեությանը պատրաստելը դարձնեն հաճելի և ապահովեն մանկավարժական ուսումնական հաստատություններում բավարար քանակի տեղեր: Մանկավարժական կրթական հաստատություններ ընդունվելու իրավունքից պետք է օգտվեն այն մարդիկ, ովքեր ունեն՝

  • համապատասխան միջնակարգ կրթություն;
  • որոնք տիրապետում են այնպիսի անձնային որակների, որոնք պահանջվում են ուսուցիչներից:

Պահպանելով մանկավարժական ուսումնական հաստատություն ընդունվելու ընդհանուր կանոնները՝ կարելի է թույլատրել այնպիսի մարդկանց ընդունելությունը, որոնք չեն համապատասխանում մի քանի պահանջների կրթության տեսանկյունից, բայց տիրապետում են օգտակար փորձի, մասնավորապես՝ տեխնիկական և մասնագիտական բնույթի:

Մանկավարժական ուսումնական հաստատությունների շրջանավարտները պետք է հնարավորություն ունենան ստանալ ֆինանսական օգնություն կամ կրթաթոշակ, ինչը նրանց կապահովեր ուսուցման և կյանքի նորմալ պայմանները: Ժողովրդական կրթության մարմինները պետք է ձգտեն հնարավորին չափով ստեղծել ուսուցիչների անվճար պատրաստման համակարգ: Պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ուսուցիչների դիպլոմները միջազգային ճանաչում ստանան, ինչը նրանց իրավունք կտա դասավանդել միջազգային պլանում համաձայնեցված համապատասխան նորմերով:

Ուսուցիչների պատրաստման ծրագրերը

Ուսուցիչների պատրաստման ծրագրի նպատակը պետք է լինի՝

  • համակրթական պատրաստման ընդարձակումը,
  • յուրաքանչյուր ուսանողի անձնային մշակույթի բարձրացումը,
  • նրա կողմից ուրիշներին ուսուցանելու և դաստիարակելու կարողության տիրապետումը,
  • նրա կողմից ազգային և միջազգային պլանում լավ մարդկային հարաբերություններ հաստատելու վրա հենված սկզբունքների իմացությունը:

Ուսուցիչների պատրաստման ծրագրերը պետք է իրենց հիմքում ներառեն հետևյալները՝

ա. ընդհանուր առարկաներ,

բ. մանկավարժության հետ կապված փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի հիմունքների ուսումնասիրում, մանկավարժության, համեմատական մանկավարժության, տարբեր առարկաների դասավանդման մեթոդիկաների տեսության և պատմության ուսումնասիրում, ինչպես նաև մանկավարժության ոլորտում փորձարարության հիմքերի ուսումնասիրում,

գ. դասավանդման հետագա ոլորտին վերաբերող առարկաների ուսումնասիրում,

դ. բարձր որակավորում ունեցող դասավանդողների ղեկավարությամբ ուսումնական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներից մանկավարժական պրակտիկա:

Բոլոր ուսուցիչները պետք է անցնեն ընդհանուր, հատուկ և մանկավարժական պատրաստվածություն համալսարաններում կամ համալսարանների հետ համեմատելի մանկավարժական ուսումնական հաստատություններում կամ էլ ուսուցիչներ պատրաստող հատուկ հաստատություններում:

Ուսուցիչների պատրաստման ծրագրերի բովանդակությունը կարող է լինել զանազան՝ կախված այն խնդիրներից, որոնք նրանք պետք է կատարեն տարբեր տեսակի ուսումնական հաստատություններում,