Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/553

Այս էջը հաստատված է

Գործատուներին պետք է արգելվի ընդհատել պայմանագրերը հղիության և ծննդյան արձակուրդի պատճառով:

Այնտեղ, ուր դա թվում է ցանկալի, հարկ է հաշվի առնել մանկական հասարակությունների մսուր-մանկապարտեզների ստեղծումը ընտանիք ունեցող ուսուցչուհիների երեխաների խնամքի համար:

Հարկ է միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ուսուցչուհիներին, որոնք ընտանիք ունեն, նշանակում ստանալ դպրոցում ըստ բնակության վայրի, որը թույլ կտա ամուսնուն ու կնոջը, եթե երկուսն էլ ուսուցիչներ են, դասավանդել իրար մոտ գործող դպրոցներում կամ նույն դպրոցում:

Համապատասխան հանգամանքների դեպքում պետք է խրախուսել այն ուսուցչուհիներին, ովքեր ընտանիք ունեն և ընդհատել են աշխատանքը մինչև կենսաթոշակի գնալը, որ վերադառնան մանկավարժական աշխատանքի:

Ոչ լրիվ դրույքով աշխատանք

Ժողկրթության մարմինները և դպրոցներն անհրաժեշտության դեպքում պետք է նպատակահարմար համարեն օգտագործել որակավորում ունեցող ուսուցիչներին ոչ լրիվ դրույքով, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող աշխատել լրիվ աշխատանքային օր:

Այն ուսուցիչները, որոնք մշտապես աշխատում են ոչ լրիվ դրույքով, պետք է.

ա. Ստանան համեմատական նույնպիսի պարգևատրում և օգտվեն ընդհանուր առմամբ աշխատանքի նույն պայմաններից, ինչ լրիվ աշխատանքային օր աշխատող ուսուցիչները:

բ. Օգտվեն վճարովի արձակուրդներից, ինչպես նաև հիվանդության կամ հղիության արձակուրդներից, պայմանով, որ կատարվեն լրիվ աշխատանքային օր աշխատող ուսուցչուհիներին առաջադրվող բոլոր պահանջները, օգտվեն բոլոր իրավունքներից, որոնք համապատասխանում են վերջիններիս իրավունքներին:

գ. Իրավունք ունենան սոցիալական ապահովագրության համապատասխան բավարար ապահովման՝ ներառյալ կենսաթոշակների համակարգ մուտքի, որ հիմնված է գործատուների վճարների վրա:

Ուսուցիչների և կրթության համակարգի միջև փոխազդեցությունները

Որպեսզի ուսուցիչները կարողանան իրենց պարտականությունները կատարել, կրթության մարմիններում պետք է մշակեն և պարբերաբար իրագործեն ուսուցչական կազմակերպությունների հետ խորհրդատվական համակարգ այսպիսի հարցերի շուրջ, ինչպիսին կրթության բնագավառի քաղաքականությունն է, կրթության համակարգը և նրանում կատարվող փոփոխությունները:

Կրթության մարմինները և ուսուցիչները պետք է ընդունեն, որ շատ կարևոր է ուսուցիչների մասնակցությունն իրենց կազմակերպությունների միջոցով կամ այլ ուղիներով կրթության և կրթական իրավունքի կատարելագործմանն ուղղված միջոցառումներին, մանկավարժական հետազոտություններին, կրթության նոր, առավել կատարյալ մեթոդների զարգացմանը և տարածմանը:

Կրթության մարմինները պետք է աջակցեն ուսուցիչների մեթոդմիավորումների ստեղծմանն ու աշխատանքին, որոնք նպատակ ունեն առանձին դպրոցների շրջանակներում կամ էլ ավելի լայն հիմքի վրա համագործակցել ուսուցիչների հետ, որոնք դասավանդում են միևնույն առարկան և ուշադրության արժանացնել այդ միավորումների կողմից արտահայտված կարծիքներն ու գրույթները:

Կրթության տարբեր տեսանկյունների համար պատասխանատու վարչական և ուրիշ աշխատակիցներ պետք է ձգտեն լավ հարաբերություններ հաստատել ուսուցիչների հետ՝ լիակատար փոխադարձության պայմաններում:

Ուսուցիչների իրավունքները և ազատությունները

Մասնագիտական ազատություններ

Իր մասնագիտական պարտավորությանները կատարելիս ուսուցիչները պետք է օգտվեն ակադեմիական ազատություններից.

• Քանի որ ուսուցիչները հատուկ իրավասություն ունեն գնահատելու այն ուսուցողական