Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/555

Այս էջը հաստատված է

և աշխատանքի վերաբերյալ բանակցություններին,

о բանակցություններ վարել ուսուցչական կազմակերպությունների միջոցով պետական կամ մասնավոր գործատուների հետ,

о ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք սովորաբար տրվում են ուրիշ կազմակերպությունների նրանց օրինական իրավունքների պաշտպանության համար,

о ստեղծել իրավահավասար մարմիններ՝ կարգավորելու համար ուսուցիչների և նրանց գործատուների միջև կոնֆլիկտները, որոնք ծագում են վարձման պայմաններից:

Ուսուցիչների պարտականությունները

Ընդունելով, որ ուսուցիչների վիճակը զգալիորեն կախված է հենց իրենցից, բոլոր ուսուցիչները պետք է ձգտեն հասնել մասնագիտական աշխատանքի բարձր մակարդակի:

Ուսուցիչների նկատմամբ օգտագործվող մասնագիտական նորմերի սահմանումը և պահպանումը պետք է իրագործվի ուսուցչական կազմակերպությունների մասնակցությամբ:

Ուսուցիչներն ու ուսուցչական կազմակերպությունները պետք է ձգտեն համագործակցել ժողկրթական մարմինների հետ՝ ելնելով աշակերտների կրթության և հասարակության զարգացման շահերից: Ուսուցչական կազմակերպությունները պետք է մշակեն ուսուցչի էթիկայի օրենսգիրքը կամ վարքագծի օրենսգիրքը, որովհետև այդպիսի օրենսգրքերը զգալի ներդրում են ունենում ուսուցչի մասնագիտական հեղինակության ապահովման և համաձայնեցված սկզբունքներին համապատասխան մասնագիտական պարտքի կատարման գործում:

Ուսուցիչները պետք է պատրաստակամություն ցուցաբերեն դպրոցի ուսումնական պլանի շրջանակներից դուրս մասնակցելու աշակերտների և մեծերի հետ միջոցառումներին:

Արդյունավետ ուսումնական ընթացքի ապահովման համար անհրաժեշտ պայմանները

Քանի որ ուսուցիչն արժեքավոր մասնագետ է, նրա աշխատանքի և օգնության կազմակերպման ընթացքում պետք է բացառվի նրա ուժերի և ժամանակի ոչ արդյունավետ օգտագործումը:

Առանձին դասարաններում աշակերտների թիվը

Դասարանում աշակերտների թիվը պետք է լինի այնպիսին, որ թույլ տա ուսուցչին անհրաժեշտ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր աշակերտի: Նպատակահարմար է ժամանակ առ ժամանակ աշխատանքը կազմակերպել մեծ խմբերով կամ առանձին աշակերտների հետ, մասնավորապես՝ շտկողական բնույթի: Հարկ է հնարավորություն տալ օգտագործելու տեսալսողական միջոցներ մեծ խմբերի համար:

Օժանդակ անձնակազմ

Որպեսզի ուսուցիչներին հնարավորություն տրվի կենտրոնանալ իրենց անմիջական խնդիրների վրա, դպրոցները պետք է ապահովված լինեն օժանդակ անձնակազմով՝ լրացուցիչ գործառույթներ կատարելու համար:

Ուսումնական ձեռնարկներ

Կրթության մարմինները պետք է ապահովեն ուսուցիչներին և աշակերտներին ժամանակակից ուսումնական ձեռնարկներով: Այդպիսի ձեռնարկները պետք է դիտվեն ոչ որպես ուսուցչին փոխարինողներ, այլ՝ ուսման որակի բարձրացմանը նպաստող և մեծ թվով աշակերտների կրթությանն ուղղված միջոցներ: Կրթության մարմինները պետք է օժանդակեն նման ձեռնարկների օգտագործման բնագավառում հետազոտությունների զարգացմանը և խրախուսեն ուսուցիչների ակտիվ մասնակցությունը այդ հետազոտություններին:

Աշխատաժամանակի տևողությունը

Ուսուցչի աշխատանքային օրվա և աշխատանքային շաբաթվա տևողությունը պետք է որոշվի ուսումնական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո:

Ուսուցչի ուսումնական ծանրաբեռնվածությունը որոշելիս պետք է հաշվի առնել բոլոր փաստարկները, որոնք պայմանավորում են նրա աշխատանքի ամբողջ ծավալը, մասնավորապես,

ա) աշակերտների թիվը, որոնց հետ պետք է աշխատի ուսուցիչն ամեն օր և ամեն շաբաթ:

բ) հատկացնել բավարար ժամանակ աշխատանքի պլանավորման, դասերի պատրաստման և իր գործունեության վերլուծության համար: