Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/56

Այս էջը հաստատված է
  • Ստեղծել ուսումնական գրականության որակի պետական-հասարակական արդյունավետ փորձաքննական և հսկողական համակարգ, ինչպես նաև ապահովել տարբեր հեղինակների գրքերի միջև առողջ մրցակցություն, նոր սերնդի դասագրքեր ստեղծելու նպատակով:
  • Պետական աջակցություն հանդես բերել ինովացիոն գործունեություն ծավալող կրթական հաստատություններին, որոնք հանդիսանում են կրթական գործընթացների արդիականացման հենադաշտ:
  • Նպատակային ծրագրի շրջանակներում ապահովել ընդհանուր֊տեղեկատվական և կրթական միջավայրի միասնական զարգացումը:
  • Ստեղծել կրթական ոլորտի ղեկավարման մարմիններից անկախ կրթության որակը գնահատող հիբրիդ համակարգ, որը կդառնա կրթական գործունեության արդյունավետության բարձրացման անկողմնակալ գնահատման հուսալի գործիք:


Գլուխ 1.4. Կրթությունը որպես սոցիալական ինստիտուտ: Հասարակության հոգևոր-բարոյական և սոցիոմշակութային արժեքները և դրանց կապը կրթության հետ


1.4.1. Կրթությունը որպես սոցիալական ինստիտուտ


Փիլիսոփայական և սոցիոլոգիական գիտություններում «սոցիալական ինստիտուտ» հասկացությունը պատկանում է դրանց կատեգորիալ-հասկացութային ապարատի կենտրոնական հասկացությունների թվին: Դրանցում սոցիալական ինստիտուտ ասելով սովորաբար հասկանում են մարդկանց, որպես համակարգային կազմավորումների կազմակերպվածության բարձր մակարդակ ունեցող միավորումներ, որոնց բնորոշ են կառուցվածքի կայունությունը, այդ համակարգի տարրերի ինտեգրվածության խորությունը, դրանց գործառույթների բազմազանությունը, ճկունությանը, հարաշարժությունը և այլն, և որի գլխավոր նպատակն իր կենսագործունեության այս կամ այն ոլորտներում հասարակության հիմնական պահանջմունքների բավարարումն է (Յու.Պ. Անդրեև, Ն.Մ. Կորժևսկայա, Ն.Բ. Կոստինա):

Բոլոր սոցիալական ինստիտուտները կարող են դասակարգվել իրենց այս կամ այն կառուցվածքա-հարաշարժ հատկությունները բնորոշող ամենատարբեր հիմքերով: Ամենատարածվածը, այսպես կոչված, կազմակերպական և կարգավորիչ սոցիալական ինստիտուտների բաժանումն է: Այսպիսի դասակարգումը, սակայն, կրում է հարաբերական բնույթ, քանի որ բոլոր սոցիալական ինստիտուտները կատարում են և՛ կազմակերպական, և՛ կարգավորիչ գործառույթներ, որոնք այս կամ այն չափով օրգանապես բնորոշ են դրանցից յուրաքանչյուրին, այսինքն՝ այդ գործառույթներից յուրաքանչյուրի արտահայտվածության աստիճանը տարբեր ինստիտուտների համար միանման չէ:

Կազմակերպական ինստիտուտների համար բնորոշ են որոշակի տիպի (ձևի, տեսակի) հասարակական կապերի սահմանումը, պահպանումը և զարգացումը, որոնց բովանդակությունը, բնույթը և հարաշարժությունը պայմանավորում են այս կամ այն չափի և մասշտաբի սոցիումի կազմակերպական միասնությունն ու ամբողջականությունը՝ սկսած ընտանիքից, դպրոցից, հասարակական միավորումից մինչև պետություն և հասարակությունն ընդհանուր վերցրած: Կենսագործունեության ոլորտներից կախված, որտեղ ձևավորվում և զարգանում են այս կամ այն հասարակական հարաբերությունները, առանձնացնում են իրավական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական, սոցիալական (նեղ իմաստով) և այլ ինստիտուտներ, որոնք միավորում և կազմակերպում են մարդկանց համապատասխան հասարակական հիմնախնդիրները լուծելու համար:

Անհնար է և նույնիսկ անիմաստ, ձգտել այս կամ այն գործնական նպատակների համար տարբեր սոցիալական ինստիտուտների միջև հստակ սահմանազատում անցկացնել, քանի որ դրանք բոլորն էր ինչպես մարդկային կենսագործունեության ոլորտները, բնականորեն փոխկապակցված